Friday, 05 03 2021
01:05
«Հայի վերջին խելքը»
Wizz Air-ը մարտի վերջից կվերսկսի թռիչքները Վրաստան
Արևաշատ գյուղում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր
Միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ. Արամ Սարգսյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ
00:10
Մեգան Մարքլը պալատականներին մեղադրել է իրեն և արքայազն Հարիին զրպարտելու մեջ
Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա
23:30
Հունաստանում 6.0 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
23:15
Իրաքում գրանցել են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Թուրքիայի ցամաքային զորքերի գեներալը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով
Եվս մեկ հակահայ պայմանագրի 100-ամյակն է լրանում․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
22:35
Բայդենը նախատեսել է երկու հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, սակայն մեկից հրաժարվել է
Վազգեն Մանուկյանին իր հայտարարությունների համար նախկինում կգնդակահարեին
Ռացիոնալ մարդիկ այսօր փողոցում միտինգների չեն․ նրանք կամ տներում են, կամ գործ են անում
Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվ զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հարցով
Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց». Զախարովա
Քոչարյանն ու Սարգսյանը քաղաքականապես սպառված են․ նպատակը` կորցրածը հետ բերելն է
Բերման է ենթարկվել «Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ Լենինականսկին»
Թուրքական դատարանը հրաժարվել է ընդունել Խաշոգջիի գործով ԱՄՆ հետախուզության զեկույցը
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պուտինը պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիներին հերթապահել հիվանդ ուսուցչի մահճակալի մոտ
Կորոնավիրուսի դեպքերը աճելու են․ Մոտ մեկ ամսից պատվաստանյութը կսկսենք կիրառել․ փոխնախարար
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ
Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ
Քոչարյանը վտանգավոր գործի կատարումը թողել է Սերժ Սարգսյանի վրա
20:10
Համառ կատուն երկու ժամ շարունակ հետձգել է գերարագ գնացքի մեկնումը
Քոչարյանի թոթովանքը, անհետացած «Բոինգն» ու իշխանական «թատրոնը»․ Լուրերի հիմնական թողարկում

ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով քննարկում

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանի ղեկավարությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշեց, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանը հանդես եկավ ներկայացվող թեմայի զեկույցով, որով առաջարկվում է կիրառել էներգախնայողության հետևյալ տարբերակները.

1. Լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին: Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլետրաէներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով: Ըստ այդմ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում առնվազն տնտեսում է 24 000 ՀՀ դրամ:

2. Ջրատաքացուցիչներ. շահագործման նպատակը արևային տեխնոլոգիաների զարգացումն է( ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 000 դրամ):

3. Արևային ֆոտովոլտային վահանակներ. էլեկտրական համակարգը թույլ է տալիս արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխհատուցվեն հոսանքի ծախսերը և նվազագույնի կհասնի կախվածությունը էլեկտրահամակարգից:

4. Power backup ( ակումլյացիոն համակարգեր) .համակարգերը արևային վահանակների հետ համատեղ կիրառմամբ համայնքներում կարող են ապահովել էլեկտրաէներգիայի անխափան սնուցումը վթարների դեպքում:

Առաջարկվող տարբերակները հիմնականում նախատեսվում են իրականացնել չգազաֆիկացված համայնքներում: Ջրատաքացուցիչների ծրագիրը կիրականացվի առավելապես գյուղական համայնքներում:

Պատգամավորները ողջունեցին ոլորտի պատասխանատուների կողմից էներգախնայողության նպատակով առաջադրած տարբերակները, ստացան թեմայից բխող մտահոգիչ հարցերի պատասխանները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն նաև նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների խնդրահարույց թեմաներ, իսկ այսօրվա առաջարկները կներկայացվեն կառավարության որոշմանը:

Նիստին ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});