«Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն ելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյոր» ակումբում, որը ներկայացնում է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ուդոն «Արարատ» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեր թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում։
25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին` «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում» (Այժմ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։