Thursday, 18 08 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:45
Եվրոպան սկսել է նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները
Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Հրշեջները մարել են Շատջրեք գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին
Եվրոպա լիգա. «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Շերիֆի» հետ
Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է «Սուրմալու»-ի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը
22:45
Զելենսկին ասել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Կեղծ ահազանգողներն էժան վաճառվող են. սրիկայությունն էլ պետք է մակարդակով լինի
Կարմիր գյուղ – Քռասնի ճանապարհի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը վերահսկվում է. Արցախի ԱԻՊԾ
Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
21:50
Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում. Ժոզեպ Բորել
Մոսկվան զգուշացրել է իր համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումների մասին
Ռուսները Տավուշում հենակետ են դնում, որ ստիպեն հետ քաշվենք, իրենք հանձնեն
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի
21:10
Լվովի եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները
Չի կարելի ինտեգրվել մի պետության հետ, որի խնդիրը քո պետության ոչնչացումն է
20:50
Ուկրաինայի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ
20:40
Այս ամռանը ԵՄ-ում հրդեհներից ռեկորդային 700 հազար հեկտար անտառ Է ոչնչացել. ԵՀ
20:30
Երկարացվել է Դոդոնի տնային կալանքը
20:20
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին Ծագող արեւի շքանշան է հանձնել Բիլ Գեյթսին
Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. Պարզաբանում
Խառնաշփոթ եղել է դեպքից հետո մի քանի ժամվա ընթացքում․ ԱԻՆ խոսնակ
Հիշատակված նոտան ստացել ենք և կարձագանքենք. ԱԳՆ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել
Պետք է զգոն լինենք․ թշնամին աշխատում է թե՜ ներսում, թե՜ դրսում

Տիկնիկային թատրոնում սպասվում են նոր ներկայացումներ. մեկնարկը տրվելու է «Երեք քույր»-ով

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ընթացիկ տարում հանդես է գալու նոր ներկայացումներով: Թատրոնում նախատեսված են նաև ցուցահանդեսներ, համերգներ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ նոր ներկայացումների մեկնարկը տալու են Ա. Պ. Չեխովի «Երեք քույր»-ով:

«Շատ ուրախ եմ, որ թատրոնները, այդ թվում մեր թատրոնը, վերսկսել են իրենց աշխատանքը: Փետրվարի 25-ին և 26-ին հանդիսատեսի դատին կներկայացնենք նոր բեմադրություն՝ Ա. Պ. Չեխովի «Երեք քույր»-ը, որի բեմադրիչը ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է: Ներկայացումը խաղալու ենք ոչ այնքան սովորական ձևաչափով: Ներկայացման մեջ զբաղված են հիմնականում երիտասարդ դերասաններ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի խոսքով, աշխատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ, սակայն, համավարակով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ բեմադրական աշխատանքներն ավարտին են հասցվել, և պիեսը ներկայացվում է հանդիսատեսին:

«Պրեմիերան փետրվարի 25-ին և 26-ին է, սակայն տոմսերն արդեն սպառվել են: Սա խոսում է այն մասին, թե հանդիսատեսը որքան կարիք, ձգտում ունի թատրոն այցելելու: Ներկայացման գլխավոր ուղերձն այն է, որ պետք չէ շատ խոսել ապրելու մասին, այլ պետք է պարզապես ապրել, գործել: Չեխովի դրամատուրգիայի ամբողջ էությունն այն է, որ հենց այսօր պետք է ապրել»,- ասաց Սամսոն Մովսեսյանը:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը չի սահմանափակվելու մեկ նոր ներկայացմամբ: Ռուբեն Բաբայանը նշեց, որ շուտով ներկայացվելու է «Կարմիր գլխարկ»-ի նոր տարբերակը: Այն կներկայացվի ժամակակից շեշտադրումներով, բեմադրելու է թատրոնի ավագ սերնդի ներկայացւոցիչ ռեժիսոր Լարիսա Մանգասարովան: Հիմա արդեն փորձերն ընթանում են, տիկնիկները, դեկորացիան պատրաստ են, մոտ երկու ամսից ներկայացումը կհանձնվի հանգիսատեսի դատին: Թատրոնի երիտասարդ դերասանների մեկն էլ մոնոներկայացում է պատրաստել կոկորդիլոսի մասին: Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինտերակտիվ ներկայացում է սպասվում: Ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը ևս մեկ նոր ներկայացում կբեմադրի: Նա աշխատելու է «Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգի հեքիաթների ուղղությամբ: Թատրոնը նախատեսում է այցեր հանրապետության մարզեր և զորմասեր:

«Համավարակը դեռ չի նահանջել, և մենք հետևելու ենք անվտանգության բոլոր կանոններին: Կյանքը շարունակվում է, կունենանք նաև ցուցահանդեսներ, համերգներ: Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն ապրելու է իր բնականոն կյանքով, դռները բաց են լինելու բոլոր տարիքի մարդկանց համար»,-հավելեց Ռուբեն Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում