Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Որտեղ է առաջացել Հայաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական միտումների խզումը

Պատերազմից հետո Հայաստանում բավականին մեծ տարածում են ստացել քննարկումներն այն մասին, որ Հայաստանն ու Արցախը այդ ծանր հանգրվանին են հասել «ոչմիթիզական» քաղաքականության և մոտեցման հետևանքով: Այդ քննարկումները առերևույթ թվում են ռացիոնալ և հիմնավոր, արդարացի: Սակայն դա լոկ առերևույթ, այն էլ մի պարագայում, երբ արցախյան հարցը գնահատվում է իր քաղաքական և աշխարհաքաղաքական ամբողջական մասշտաբին ու խորությանը ոչ համարժեք: Թվում է թե՝ իսկապես, եթե Հայաստանն ու Արցախը համաձայնեին փոխզիջումային տարբերակի, ապա հարցն այժմ կլիներ լուծված, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր: Բայց արդյո՞ք դա իրապես այսպես է, և արդյո՞ք դա համարժեք է խնդրի աշխարհաքաղաքական համատեքստին: Չէ՞ որ արցախյան կարգավորման գործընթացում ըստ էության չի եղել դրվագ, երբ Հայաստանի դիրքորոշումը լիներ ավելի կոշտ, քան Ադրբեջանի դիրքորոշումն էր: Հայաստանը մշտապես եղել է փոխզիջումային մոտեցման կրող, բանակցել է այդ տրամաբանությունը ենթադրող գործընթացում՝ անկախ բանակցող նախագահների մոտեցումների որոշակի տարբերություններից: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Որևէ մեկը կարող է պնդել, որ Հայաստանը մի կողմից բանակցել է փոխզիջման տրամաբանությամբ, մյուս կողմից հրաժարվե՞լ է դրանից: Որևէ մեկն ունի՞ ապացույց, վկայություն, փաստարկ, որ, օրինակ, Հայաստանն է հրաժարվել Քի Վեսթի համաձայնությունից, կամ Հայաստանի հրաժարման պատճառով է տապալվել Կազանը: Կա՞ն այդպիսի փաստարկներ:

Միևնույն ժամանակ, հարց է իհարկե, թե կա՞ն արդյոք ադրբեջանական հրաժարումը վկայող փաստեր կամ փաստարկներ: Որովհետև, կողմերը գործնականում մշտապես միմյանց են մեղադրել կարգավորումը տապալելու, փոխզիջման պատրաստ չլինելու համար: Եվ այստեղ թերևս առաջանում է հարց, թե համանախագահ երկրները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը կազմող հզոր տերությունների ղեկավարները ինչո՞ւ այս կամ այն փուլում չեն դատապարտել կողմերից որևէ մեկի «հրաժարումը», որպես խաղաղ գործընթացի և կայացված համաձայնության վտանգավոր տապալում: Արդյո՞ք այստեղ պատճառը չի եղել այն, որ այդ տապալումները՝ տարբեր փուլերում, ձեռնտու են եղել առնվազն համանախագահ ուժեղ կենտրոններից, ուժային խաղացողներից մեկին կամ, հնարավոր է՝ մի քանիսին: Օրինակ՝ արդյո՞ք նրանցից որևէ մեկին ձեռնտու չի եղել, որ Հայաստանում 1998-ի իշխանափոխության միջոցով գործնականում չի կայացել այսպես ասած՝ տերպետրոսյանական շրջանի համաձայնությունը, կամ 2001-2002-ին Հեյդար Ալիև-Իլհամ Ալիև տանդեմի միջոցով չի կատարվել Քի Վեսթի պայմանավորվածությունը, կամ չի ստացվել Կազանը և այլն, և այլն:

Բանն այն է, որ Արցախի հարցը դիտարկվել է իբրև հակամարտող երկու կամ երեք կողմերի հարց, իսկ ուժային կենտրոնները դիտարկվել են իբրև միջնորդ: Մինչդեռ, նրանք եղել են միջնորդ ֆորմալ տեսանկյունից, իսկ իրական քաղաքականության ռեժիմում ուժային կենտրոնները Արցախի հարցում եղել են կողմ, որոնք պայքարել են իրենց ազդեցության, շահերի շրջանակը տարածելու համար: Իսկ Կովկասը այն ռեգիոնն է, որն այդ առումով ունի գերնշանակություն՝ այլ կարևորագույն ռեգիոնների հետ սերտ փոխկապակցվածության, ըստ էության հանգուցային փոխկապակցվածության շնորհիվ: Այդ իմաստով, Արցախի հարցում բախվել են ուժային կենտրոնների շահեր:

Իսկ այդ իրողությունը Հայաստանին թողնում էր թերևս մեկ ճանապարհ կամ տարբերակ՝ ուժ և միայն ուժ: Այլ հարց է, որ Հայաստանը տապալել է հենց այդ խնդիրը: Դա բոլորովին այլ խոսակցության առարկա է: Ավելին, Հայաստանն այդ խնդիրը տապալել է նաև այն առումով, որ ուժի ակնհայտ անհրաժեշտության պարագայում, Հայաստանը, ըստ էության, անընդհատ դիրքավորվել է իրական քաղաքականության ռեժիմում ոչ մեկի համար անհրաժեշտ չեղած փոխզիջումային մարտավարության կամ մեթոդաբանության, կամ շղարշի կետում: Այստեղ է առաջացել խզումը հայկական պետականության ռեգիոնալ դերի և անվտանգության ու աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության միջև: Ներկայումս խնդիրը այդ խզումից դուրս գալն է, ոչ թե խզման հիմքը լեգիտիմացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում