ԱՀ պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդը կանցկացվի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կառավարության շենքում, որտեղ մասնակցելու իրավունք կունենան օրենքով նախատեսված կարգով աճուրդի մասնակցի վկայականներ ձեռք բերած անձինք: ԱՀ պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների աճուրդը կանցկացվի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կառավարության շենքում, որտեղ մասնակցելու իրավունք կունենան օրենքով նախատեսված կարգով աճուրդի մասնակցի վկայականներ ձեռք բերած անձինք:
Այս մասին ասել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչության պետ Գագիկ Իսրայելյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ նշված գործընթացին մանրամասն ծանոթանալու համար բոլոր ցանկացողները կարող են դիմել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (հեռ. (097) 28-52-85, կամ դիմել ԱՀ ք. Ստեփանակերտ փողոց Աբովյան 50 շենք 2-րդ հարկ):
«Աճուրդին կներկայացվեն թվով 9-ը 2011-2018 թվականների արտադրության TOYOTA LAND CRUISER մակնիշի ավտոմեքենաներ, որից 5-ըTOYOTA LC 150 մակնիշի են, իսկ 4-ը TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Ավտոմեքենաները գնահատվել են շուկայական գնահատման մեթոդով, որը հաստատված է ԱՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 25-ի N786-Ն որոշմամբ: Գնահատված արժեքները սահմանվել են որպես մեկնարկային գին»,- ասել է Գ. Իսրայելյանը:
Ըստ պաշտոնիայի՝ ընդհանուր գնահատված արժեքը կազմել է մոտ 150 միլիոն դրամ: Տվյալ աճուրդում մեկնարկային գներով բոլոր մեքենաների վաճառքի դեպքում կստանացվի նշված գումարը, իսկ լոտերի սակարկությունների դեպքում, գումարի չափը կմեծանա: