Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Մարտական անօդաչու թռչող սարքեր. Ապագայի պատերազմ Ալֆրեդ Հաքենսբերգեր, Die Welt

Ոչ թանկ և արդյունավետ անօդաչու թռչող սարքերը (UAV) պատերազմի վարման նոր դարաշրջան են բացում։ Թուրքիան դարձել է այս տեսակի հակամարտությունների գիտակ, ինչը և ապացուցեց Լեռնային Ղարաբաղում: Այնուամենայնիվ, այս նոր պատերազմը հղի է բազմաթիվ վտանգներով,- գրում է Die Welt-ը մի հոդվածում, որը հրապարակել է նաև Le Figaro-ը։

 

(…) Միայն վերջին հինգ տարիների ընթացքում Անկարան միջամտել է չորս երկրների գործերին. երեք անգամ Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում, Հյուսիսային Իրաքում և Լեռնային Ղարաբաղում: Առանց անօդաչու թռչող սարքերի դա գրեթե անհնար կլիներ: Հենց դրանց վրա է հիմնված Անկարայի՝ նեոօսմանյան կայսրության ստեղծմանն ուղղված էքսպանսիոնիստական ​​արտաքին քաղաքականության հաջողությունը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխվարած երկիրը վերջերս համոզիչ կերպով ցույց տվեց դա Կովկասում, – ասվում է հոդվածում:

 

Չնայած հակամարտության սկզբում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն իրենց բավականին վստահ էին զգում, արդեն մի քանի օր անց նրանց խուճապի մատնեց ոչ թե Ադրբեջանի թշնամական զորքերը, այլ այն, ինչ գալիս էր օդից։ Նրանց հրետանին և տանկերը քողարկված էին ծառերի տակ, հրամանատարական կետերը՝ ծառերի կոճղավոր բլուրների վրա ՝ որպես ամրություններ, և տեղանքը հատում էին միայն նրանց երկար և խոր խրամատները: Ամեն ինչ արվում էր ռազմական ավանդույթի համաձայն, սակայն պարզվեց, որ այս ռազմավարությունը ինքնասպանություն էր:Դիրքերը հեշտությամբ հայտնաբերվում էին օդից՝ դրանք դարձնելով անօդաչու թռչող սարքերի հարձակման հեշտ թիրախներ: Հայերը ոչինչ չունեին դիմակայելու այս հարձակումներին, և մահանում էին ճանճերի պես, – նշում է հոդվածի հեղինակը:

(…) Այսօր հաղթելու համար պետք է հրաժարվել նախկինում մղված պատերազմից: Ռազմական անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են արդեն 20 տարի, բայց Լեռնային Ղարաբաղում դրանք առաջին անգամ են ազդել հակամարտության ողջ ընթացքի վրա։ Կովկասը դարձավ ժամանակակից պատերազմի ասպարեզ՝ նախանշելով, թե ինչպես են ընթանալու հակամարտությունները ապագայում: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում անօդաչու թռչող սարքերի օգնությանը,- գրում է Die Welt- ը:

 

ԱԹՍ-ները դադարել են լինել պարզապես հետախուզական և ոչնչացնող միջոցներ, դրանք ծառայում են նաև հրետանու, տանկերի և հետևակի գործողությունների համակարգմանը: Բացի այդ, դրանք խաթարում են հակառակորդի հակաօդային պաշտպանությունն ու հաղորդակցությունը: Ներկայումս գոյություն ունեն տարբեր տեսակի ավելի քան 40 մարտական ​​անօդաչուներ: Դրանք ընդգրկում են հրթիռներ արձակող և կլաստերային (արգելված) զինամթերք նետող սովորական մարտական ​​անօդաչու թռչող սարքերից մինչև ինքնաոչնչացողներ, որոնք ոչնչանում և ոչնչացնում են իրենց թիրախը: Վերջիններս հիմնականում արտադրվում են Իսրայելում, – նշում է թերթը:

 

Անօդաչու թռչող սարքերը արդյունավետ են և ոչ թանկ, – պնդում է Նիդեռլանդներում տեղակայված Pax միջազգային խաղաղապահ կազմակերպությունից Վիմ Ցվայնենբուրգը։

ԱՄՆ-ը տարիներ շարունակ դրանք օգտագործել է «Ալ-Քաիդա»-ն և այլ կասկածյալ ահաբեկիչներին թիրախավորելու համար, – բացատրում է  զենքի փորձագետը, ով աշխատում է նաև Bellingcat առցանց հետաքննական լրագրությունում: Այսօր դրանց օգտագործումն այլևս չի սահմանափակվում ամբստամբների դեմ պայքարով. Անօդաչու թռչող սարքերը իդեալական են պատերազմի վարման համար և կարող են զուգակցվել զենքի այլ համակարգերի հետ:

(…) Անօդաչու թռչող սարքերը մի շարք անսպասելի առավելություններ ունեն ոչ միայն պետությունների և վերջիններիս զինված ուժերի համար: Դրանք նաև մեծացնում են ոչ պետական ​​դերակատարների իշխանությունը: Ցվայնենբուրգը որպես օրինակ բերում է Եմենի հուսիթների շարժումը: Այն պատերազմում է Սաուդյան Արաբիայի հետ, որը ռազմական առումով գերազանցում է իրեն: Հուսիթները զինված են իրենց դաշնակից Իրանի տրամադրած անօդաչու թռչող սարքերով և կարող են հակազդել դրան: Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներն ապացուցեցին, որ դրանք կարող են հարված հասցնել ցանկացած վայրում, ցանկացած պահի: Եթե ​​Սաուդյան Արաբիան շարունակի ռմբակոծել Եմենի զգայուն թիրախները, ապա Պարսից ծոցի թագավորության կենսական ենթակառուցվածքը նույնպես կարող է զգալի վնասներ կրել, – ասվում է հոդվածում:

(…) Այս սցենարը կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում: Եվ ապագայում անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումն այլևս կախված չի լինի պետության աջակցությունից: Դրանք շուտով կարող են հայտնվել սև շուկայում, ինչպես գրեթե ցանկացած այլ զենք,- մեկնաբանում է հոդվածի հեղինակը։

Լինի դա Միացյալ Նահանգներ, թե Ադրբեջանը, կառավարությունները սիրում են տեսանյութեր տեղադրել, որոնք գովերգում են իրենց անօդաչու թռչող սարքերի հասցրած, այսպես կոչված, վիրաբուժական հարվածները: Նրանք ուզում են մաքուր պատերազմի պատրանք ստեղծել, – ասում է Ցվայնենբուրգը, – բայց իհարկե, իրականում, այդպիսի մաքուր պատերազմ գոյություն չունի։

“Զինվորականների համար ռիսկը կարող է նվազել, քանի որ անօդաչու թռչող սարքերը իրենց աշխատանքը կատարում են իրենց փոխարեն, բայց քաղաքացիական անձանց համար անօդաչու թռչող սարքերի հարվածներից ռիսկը նույնքան բարձր է, որքան կործանիչների հարվածներից: Աֆղանստանում, Պակիստանում և Եմենում ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի գործողությունները վաղուց ցույց են տվել, որ նպատակային և մաքուր գրոհներ գոյություն չունեն: Ինչպես բազմիցս փաստել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածներից մի քանի հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել,- նշում է լրագրողը:

 

Տարիներ շարունակ անօդաչու թռչող սարքերի խոշորագույն արտադրողներն ու արտահանողները եղել են ԱՄՆ-ը, Իսրայելը և Չինաստանը: Այսօր նրանց միացել է Թուրքիան, որը զարգացրել է իր սեփական արդյունաբերությունը հատկապես այն պատճառով, որ Վաշինգտոնը հրաժարվել է անօդաչու սարքեր մատակարարել Անկարային: 2014 թվականին թուրքական Bayraktar TB-2 մարտական ​​անօդաչու ինքնաթիռը կատարեց իր առաջին թռիչքը՝ դառնալով թուրքական անօդաչուների նավատորմի կենտրոնական մասը: Այս տարի հայտնվել է նոր` ավելի հզոր տարբերակ։ Այժմ անօդաչուների նոր դրոշակակիրը Bayraktar Akinci-ը է: Այն ի վիճակի է շատ ավելի շատ կառավարվող հրթիռներ և ռումբեր կրել, քան իր նախորդը, – ասվում է հոդվածի մեջ:

(…) Թուրքական բանակին հաջողվել է կատարելագործել իր նոր ռազմական ռազմավարությունը միջազգային տարբեր գործողություններում: Անցյալ տարվա փետրվարին և մարտին Անկարան ցուցադրեց իր նոր ուժը սիրիական ապստամբ Իդլիբ նահանգում: Այդ ժամանակ Ասադի ռեժիմի կործանիչները ավիահարվածի արդյունքում սպանել էին 36 թուրք զինվորների,- հիշեցնում է լրագրողը: – Թուրքական պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվեց սիրիական բանակի ավելի քան 100 մարտական մեքենա, սպանվեց մինչև 3 հազար զինվորական: Խոշոր մահացու գործողությունը հնարավոր դարձավ միայն անօդաչու թռչող սարքերի, հրետանու և կործանիչների համադրության շնորհիվ,- նշում է հոդվածի հեղինակը,- Եվ երբ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում սկսվեց հակամարտությունը, այն արդեն գրեթե սովորականի էր վերածվել։

 

Պատրաստեց՝ Լիլիթ Կարապետյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում