Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկսում ենք 99-րդ կետից․ Որ դիրքում են Հայաստանի հավաքականի մրցակիցները․․․

Նախօրեին ՖԻՖԱ-ն հրապարակեց 2021 թվականի առաջին դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանելով դիքը՝ շարունակում է մնալ 99-րդ հորիզոնականում։ Մեկ ամսից մեր ազգային թիմը պայքարը կսկսի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այս պահին կարող ենք թերևս արձանագրել, որ մեր գլխավոր թիմը պայքարը սկսում է 99-րդ կետից։ Այս տարի մերոնք անց են կացնելու միանգամից 10 պաշտոնական հանդիպում։

Անցյալ տարի տեղի ունեցած Ազգերի լիգայի վերջին մրցաշարում Հայաստանի ազգային թիմը, հաղթող դառնալով C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում, նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։ Ազգերի լիգայի կտրվածքով՝ Հայաստանը բավական լավ դիրքում է և շրջանցել է այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Թուրքիան, Բուլղարիան, Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան։ Այս հավաքականները Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում ելույթ կունենան ավելի ցածր՝ C դիվիզիոնում։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, սակայն, մեր դիրքը շարունակում է ցածր մնալ։ Խոակին Կապառոսի թիմին միայն Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած վերջին հաղթանակներից հետո հաջողվեց հայտնվել աղյուսակի լավագույն հարյուրյակում։ Տևական ժամանակ մենք տեղ չունեինք աշխարհի լավագույն 100 ազգային թիմերի շարքում։ Հոկտեմբերին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 101-րդն էր։ Փաստորեն Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակների արդյունքում մերոնք առաջադիմել են ընդամենը երկու հորիզոնականով։ Այս հաշվարկում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ են կայուն ելույթներ գոնե մեկ տարվա կտրվածքով։

Նույն Վրաստանի ազգային հավաքականը, որը Ազգերի լիգայի խաղարկությունում բավարարվեց միայն 3-րդ հորիզոնականով, աշխարհի առաջնության վիճակահանությունից առաջ 4-րդ զամբյուղում էր, մինչդեռ մերոնք 5-րդ զամբյուղում էին։ Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի զամբյուղները ձևավորվել էին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի հիման վրա։ Որպեսզի սթափ գնահատական տանք դասակարգման ցուցակին, հիշենք, թե ինչ վիճակում էր մեր հավաքականը մինչև Խոակին Կապառոսը։ Մեր ընտրանին պաշտոնական նախավերջին մրցաշարի վերջին խաղում 9։1 հաշվով պարտվել էր Իտալիային։ Ընդունենք, որ նման հաշվով պարտված հավաքականն ուղղակի չէր կարող տեղ ունենալ լավագույն հարյուրյակում։ Ուստի մինչև նոյեմբեր ՖԻՖԱ-ի աղյուսակում մեր դիրքը միանմամայն օբյեկտիվ է։ Վերջին հաղթանակներն այս սանդղակում, ճիշտ է, աննշան, բայց որոշակիորեն բարելավեցին դիրքերը։ Ինչևէ ընտրական շրջափուլին ընդառաջ տեսնեք թե ինչ դիրք են զբաղեցնում մեր մրցակիցները ՖԻՖԱ-ի աղյուսակում։ Հիշեցնենք, որ ընտրական ենաթախմբում մեր մրցակիցներն են Գերմանիայի, Իսլանդիայի, Ռումնինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները։ ԵՎ այսպես աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիներն այս պահին միայն 13-րդն են։ Ռումինիայի ազգային թիմը գտնվում է 37-րդ հորիզոնականում, իսկ Իսլանդիան՝ 46-րդն է։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որին մենք գերազանցեցինք Ազգերի լիգայի խաղարկությունում 65-րդն է։ Նշենք սակայն, որ այս հավաքականը հաղթող դառնալով Ազգերի լիգայի 2018 թվականի առաջնությունում պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Ընտրական փուլի մրցակիցներից Հայաստանի ազգային հավաքականը գերազանցում է միայն Լիխտենշտեյնին։ Վերջինս գտնվում է 181-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջ առաջիկա մրցաշարում խնդիր է դրվել հաղթել յուրաքանչուր խաղում, մինչդեռ Խոակին Կապառոսը մոտ մեկ տարի առաջ նշել էր, որ նպատակ ունի Հայաստանի հավաքականի հետ մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում