Friday, 05 03 2021
01:05
«Հայի վերջին խելքը»
Wizz Air-ը մարտի վերջից կվերսկսի թռիչքները Վրաստան
Արևաշատ գյուղում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր
Միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ. Արամ Սարգսյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ
00:10
Մեգան Մարքլը պալատականներին մեղադրել է իրեն և արքայազն Հարիին զրպարտելու մեջ
Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա
23:30
Հունաստանում 6.0 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
23:15
Իրաքում գրանցել են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Թուրքիայի ցամաքային զորքերի գեներալը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով
Եվս մեկ հակահայ պայմանագրի 100-ամյակն է լրանում․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
22:35
Բայդենը նախատեսել է երկու հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, սակայն մեկից հրաժարվել է
Վազգեն Մանուկյանին իր հայտարարությունների համար նախկինում կգնդակահարեին
Ռացիոնալ մարդիկ այսօր փողոցում միտինգների չեն․ նրանք կամ տներում են, կամ գործ են անում
Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ակտիվ զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հարցով
Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց». Զախարովա
Քոչարյանն ու Սարգսյանը քաղաքականապես սպառված են․ նպատակը` կորցրածը հետ բերելն է
Բերման է ենթարկվել «Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ Լենինականսկին»
Թուրքական դատարանը հրաժարվել է ընդունել Խաշոգջիի գործով ԱՄՆ հետախուզության զեկույցը
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պուտինը պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիներին հերթապահել հիվանդ ուսուցչի մահճակալի մոտ
Կորոնավիրուսի դեպքերը աճելու են․ Մոտ մեկ ամսից պատվաստանյութը կսկսենք կիրառել․ փոխնախարար
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ
Անկարայում հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ
Քոչարյանը վտանգավոր գործի կատարումը թողել է Սերժ Սարգսյանի վրա
20:10
Համառ կատուն երկու ժամ շարունակ հետձգել է գերարագ գնացքի մեկնումը
Քոչարյանի թոթովանքը, անհետացած «Բոինգն» ու իշխանական «թատրոնը»․ Լուրերի հիմնական թողարկում

Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:

Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:

Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:

Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});