Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների բողոքի ակցիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնել կուսակցության նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հետ: Բացի այդ, նրանք պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Իրավապահ մարմինները թույլ չեն տվել նրանց վրաններ տեղադրել խորհրդարանի դիմաց: Բերման է ենթարկվել 25 ցուցարար: Սակայն, ավելի ուշ նրանց գրավոր պայմանագրով ազատ են արձակել: