Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

«Հարցի գինը»․ Արտահերթ ընտրությա՞ն, թե՞ ընտրության պահանջարկ

Արտահերթ ընտրության հարցում նվազագույնը «թատերական դադարի» ազդակը, որ հղեց «Իմ քայլը» քաղաքական դաշտին, ում համար է հնարավորություն և ում համար է խնդիր: Այդ հարցը վերջին օրերին քննարկվում է հաճախ: Ո՞ւմ օգտին է Հայաստանում աշխատում ժամանակը, ո՞ր քաղաքական ուժի: Օրինակ՝ կա կարծիք, թե ժամանակը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի օգտին, որը ակնկալում է Նիկոլ Փաշինյանից դժգոհության խորացում և սեփական քաղաքական կապիտալի ավելացում: Բայց պետք է նկատել, որ երկու այդ իրողությունները, մեղմ ասած, այնքան էլ ուղիղ կապակցվածության մեջ չեն: Եթե խորանում է դժգոհություն Փաշինյանի թիմից, դա դեռ չի նշանակում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահության ավելացում: Եվ այս իրողությունը վերաբերում է թերևս Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և նրանց միջև եղած հարաբերակցությանը: Հայաստանում ներքաղաքական, հասարակական-քաղաքական և հանրային հոգեբանական իրողությունները ներկայումս այնպիսին են, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնվել են «սուվերեն վարկանիշի» ելակետում:

Այսինքն՝ նրանք գործնականում չեն կարող իրենց հանդեպ հանրային վստահություն բարձրացնել՝ այլոց հանդեպ վստահությունը նվազեցնելով: Իհարկե, անուղղակի իմաստով կա հետևյալը. նվազեցնելով մրցակցի հանդեպ վարկանիշը, որևէ ուժ ավելացնում է իր վարկանիշը եթե ոչ բացարձակ թվային, ապա թեկուզ տեսակարար կշռի իմաստով: Հնարավոր է, սակայն ամբողջ հարցն այս դեպքում այն է, որ Հայաստանում ներկայումս երևի թե չկա ուժ, որը ունի 10-15 տոկոսից ավելի վարկանիշ: Ինչպիսին է 70 տոկոս ունեցող իշխանության վարկանիշը, պարզ չէ, սակայն որքան էլ մեծ է դժգոհությունը, այդուհանդերձ, նախկին համակարգի և այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխուժությունը ոչ թե խորացնում է Փաշինյանի հանդեպ դժգոհությունը, այլ հակառակը՝ կանխում նրա հանդեպ դժգոհության ծավալումը: Թեկուզ արդեն պասիվ աջակցության տրամաբանությամբ, բայց Փաշինյանը շարունակում է թերևս մնալ քաղաքական դասավորության առաջատար: Ըստ այդմ, արտահերթ ընտրությունը Հայաստանում, թերևս, ավելի շատ լինելու է պայքար ընդդիմության կամ երկրորդի, քան պայքար իշխանության համար: Իսկ այդ իմաստով, պետք է արձանագրել, որ առավելագույն հաջողության հնարավորություն ունի նախկին կառավարող համակարգը, որը թերևս ունի աջակցության բավականին կայուն շրջանակ և այդ շրջանակի հետ փոխհարաբերության միանգամայն հասկանալի լեզու, նաև անհրաժեշտ ռեսուրսներ:

Հայաստանում ներկայումս այդ սեգմենտն է, որ հավակնում է լինել «ինստիտուցիոնալ» ընդդիմություն, ինչպես էլ վերաբերի հանրության այս կամ այն շերտը այդ սեգմենտի ուժերին: Արտահերթ ընտրության հետաձգումն այդ իմաստով հետաձգում է խորհրդարանում երկրորդ բևեռի դերում այդ սեգմենտի արձանագրումը:

Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ ինքնին ընտրության պահանջարկ: Վերստին հարկ է վերադառնալ թերևս ընտրություն հասկացության ընկալումներին: Շատերը ընտրություն ասելով՝ հերթական, թե արտահերթ, ընկալում են զուտ մեխանիկական գործողություն կամ գործընթաց, որը հնարավորություն է տալիս ազդել քաղաքականության վրա, ընտրել այս կամ այն ուժին, կամ քաղաքական ուժերին տալիս է միմյանց հաղթելու հնարավորություն: Մինչդեռ, ընտրություն հասկացությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ, չմնալով զուտ մեխանիկական կամ տեխնիկական տիրույթում: Ընդ որում, ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նաև նորություն:

Թերևս, այստեղ է նաև զարգացած քաղաքական համակարգով, կայացած քաղաքական ինստիտուտներով և քաղաքական մշակույթով երկրներում գործում չգրված կանոնը, չգրված հանգամանքը, որ պարտված, անհաջողության մատնված գործիչը այլևս թողնում է ասպարեզը նոր գործչի: Այսինքն՝ քաղաքական ուժերը շարունակաբար փոխարինում են միմյանց, նոր քաղաքական ուժեր այդ երկրներում առաջանում են խիստ հազվադեպ, բացառիկ դեպքերում, բայց ամեն ընտրության ձևավորվում են տվյալ ուժերի նոր առաջատար թիմեր, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր կոնցեպտներ, որովհետև ընտրությունը աներկբայորեն պահանջում է նորություն: Դա հատկապես կարևոր հանգամանք է արագ փոփոխվող, արագ առաջ գնացող աշխարհում, որտեղ ժամանակը բազմապատկել է իր արագությունը: Հայաստանում քաղաքական ինստիտուտները կայացած չեն, չկա արդիական քաղաքական մշակույթ, չկա ավանդութային նշանակալի բազա, Հայաստանում դեռևս ինստիտուցիոնալ խմորումների փուլն է և պարբերաբար ի հայտ են գալիս քաղաքական ուժեր, քաղաքական ձևաչափեր: Սակայն քաղաքական էվոլյուցիայի այդ փուլում անգամ Հայաստանի քաղաքացիները ընտրություն երևույթը պետք է ասոցացնեն բովանդակության, իսկ այդ բովանդակությունը նաև նորության հետ: Հայաստանի քաղաքացիները քաղաքականությամբ զբաղված անձանցից և ինստիտուտներից պետք է ոչ միայն ակնկալեն, այլ ըստ էության պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի պատերազմում ազգերը, պետություններն ու ժողովուրդները զիջում են հենց այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում