Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տարածքներ հանձնելու շուրջ բանակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի ասածը անակնկալ չի եղել մեզ համար

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը։

– Պարոն Բալյան, Դաշնակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախաձեռնության վերաբերյալ: Ձեզ համար սա անակնկա՞լ էր:

– Մենք որոշել ենք անձնական կարծիք չասել, քննարկել, որոշում կայացնել, նոր ասել: Մանավանդ այս հարցն ունի տարբեր բաղադրիչներ՝ քաղաքական, անվտանգային, բարոյական: Հազար ու մի բան կա, պետք է ծանր ու թեթև անենք, նոր որոշում կայացնենք:

Ամեն դեպքում, այսպիսի որոշումը ձեր կուսակցության դիրքորոշմանը չի՞ հակադրվում: Արցախի սուվերենության առումով խնդիր չի առաջանո՞ւմ: Ինչո՞ւ պետք է Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու համարվի, երբ որ մինչև հիմա որևէ խնդիր չի առաջացել:

– Դրա համար ես իմ խոսքում նշեցի, որ հարցն ունի քաղաքական, անվտանգային բաղադրիչներ և դրանցից բխող հազար ու մի բաներ, դրա համար պետք է քննարկենք, տեսնենք՝ ոնց ենք անում, ինչ ենք անում: Այնպես լինի, որ ժողովրդի համար, երկրի համար օգտակար լինի:

Կարո՞ղ է նման նախաձեռնությունը որևէ արցախցու համար օգուտ լինել:

– Պետք է քննարկենք, կողմնորոշվենք, տեսնենք՝ ճիշտը որն է: Հազար ու մի հանգամանքներ կան:

Իսկ հնարավո՞ր է, որ սա ռուսական կողմի ճնշման արդյունք է:

– Ճնշման որևէ բան չկա: Ուղղակի, առաջիկայում իրավիճակից բխող հանգամանքներից ելնելով՝ պետք է քննարկումներն անենք ու կողմնորոշվենք:

Այսինքն՝ Արցախի ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը դեռ չունի՞ որոշում այս հարցի վերաբերյալ:

– Առայժմ քննարկման փուլում է, վերջնական որոշում դեռ չկա, բայց կլինի:

Արցախի ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ նման հարցերում արցախցիների ձայնը պետք է լսելի լինի: Քաղաքացիներից ինչպիսի՞ արձագանք կա: Ձեզ դիմե՞լ են:

– Դա մի քիչ դժվար է որոշել: Օրինակ՝ մարդ կա, ասում է՝ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում: Մյուսն ասում է՝ ամբողջ ժողովուրդն այնպես է ասում: Էդ ո՞նց որոշվեց, թե ժողովուրդն ինչպես է ասում: Հիմա ժողովրդի անունից խոսելը մի քիչ մոդայիկ է դարձել: Իմ մտահոգությունն այն է, որ պետք է իսկապես այնպիսի որոշում լինի, որ դա օգտավետ լինի ժողովրդի համար: Խոսքը դրա մասին է:

– Երևանում վաղը մեծ հանրահավաք է նախատեսված, որին ՀՅԴ-ն նույնպես մասնակցում է: Արցախի դաշնակցականները միանալո՞ւ են, թե՞ չեք խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին:

– Մենք վաղը այստեղ փետրվարի 20-ի հետ կապված միջոցառումներ ունենք, չենք գնա Հայաստան:

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում խոսել է, որ բանակցել է 5+2 սկզբունքով տարածքները Ադրբեջանին փոխանցելու շուրջ: Շատերն հեգնանքով ասում էին, որ նա, փաստորեն, «ասիմպտոմ լևոնական» է եղել, չենք իմացել: Ձեզ համար անակնկա՞լ էր իր հայտարարությունները Արցախի խնդրի հետ կապված, թե՞ ՀՅԴ-ն տեղյակ է եղել նրա պլաններից:

– Անակնկալ չի եղել, մանավանդ որ մենք 2016-ի ապրիլյան դեպքերից հետո նման քննարկում ունեցել ենք իր հետ: Ամբողջ խնդիրն այն է, որ կարգավորման հիմքում, ըստ էության, դրված է եղել Արցախի ինքնորոշման, կարգավիճակի հարցը: Հետևաբար, անհնար է համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի հետ այն տեսանկյունից, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակի դեպքում այդ ամենի նկատմամբ պետք է դրսևորվեր փուլային մոտեցում: Այսինքն՝ տարածքները հանձնվեին, իսկ կարգավիճակի հարցը հետագայում ճշտվեր: Իսկ Սերժ Սարգսյանի ասածի մեջ փաթեթային տարբերակն է, որ պետք է այդ ամենը միասին քննարկվի և Արցախի կարգավիճակը ճշտվի:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ 2016-ին Ապրիլյան պատերազմը կասեցվել է, որովհետև Սերժ Սարգսյանը խոստացել էր այդ շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ձեզ ի՞նչ է հայտնի այս առումով:

– Այստեղ կարելի է շատ բան ասել, բայց կան փաստեր: Եթե հանձնող լիներ, ժամանակին կհանձներ, հազար ու մի առիթ եղել է: Ամբողջ խնդիրն այն է եղել, որ քննարկումներ եղել են, բայց եթե դուք հիշում եք, նույնիսկ ձայնագրությունը տարածվեց, այդ միլիարդի պատմությունը: Ուզում եմ ասել, որ նման առաջարկություններ եղել են, հազար ու մի քննարկում եղել է: Եթե հիշում եք՝ Լուկաշենկոն էր հայտարարել, որ անընդհատ ՀՀ ղեկավարությանն ասվել է, թե ինչի՞ չեք հանձնում տարածքները, Հայաստանի ղեկավարությունն էլ հրաժարվում էր հանձնել: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ բանակցությունների ժամանակ կարելի է հազար ու մի հարցի շուրջ խոսել, բայց որոշում կայացնելն այլ բան է: Այսինքն՝ կարող ես խոսել, բայց որոշում չկայացնել: Ես չեմ ուզում դառնալ նախորդ իշխանության գովերգողը, բայց ամբողջ հարցն այն է, որ, ինչպես ասում են, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանվել էր, Հայաստանի անվտանգության ռեժիմը պահպանվել էր, և այդ ամբողջ համակարգը, լավ թե վատ, աշխատել է, և ժողովուրդը հանգիստ ապրել է: Սա է փաստը: Թե ով ինչպես է մտածում, դա այլ բան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում