Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Փորձ է արվում Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից ինչ-որ արտոնություններ պոկել․ Իրանը կդառնա՞ ԵԱՏՄ անդամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել։ Այս հեռանկարն ինչքանո՞վ է ձեռնտու Հայաստանին։

– Եթե Իրանը դառնա ԵԱՏՄ անդամ, միանշանակ օգտակար կլինի. ապրանքներ ներմուծելու և արտահանելու որևէ տեսակի խոչընդոտ չի լինի։ Կարելի է ասել, բաց սահման կունենանք Իրանի հետ տնտեսական առումով։ Բայց խիստ կասկածում եմ, որ Իրանը դառնա ԵԱՏՄ անդամ։ Այդ պետությունը կառույցներ մտնելու առումով շատ զգույշ է։ Մանավանդ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դոմինանտությամբ կառույցում Իրանը դժվար մշտական անդամ դառնա։ Ամենայն հավանականությամբ փորձ է արվում որոշ արտոնություններ պոկել Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից, բայց ամբողջությամբ մտնել ԵԱՏՄ՝ չեմ կարծում։

Հնարավոր է ազատ առևտրի գոտի ունենա մշտական հիմունքներով, ավելի բարելավված պայմաններով։ Բայց ԵԱՏՄ-ի ամբողջական անդամակցության հետ կապված Իրանի պարագայում ես  կասկածներ ունեմ։

– Իսկ քաղաքական իմաստով նման հնարավորությունը ի՞նչ նշանակություն կունենա մեզ համար, մի բարեկամ երկի՞ր ձեռք կբերենք այդ ակումբում։

ԵԱՏՄ-ն ավելի շատ տնտեսական կառույց է, քան քաղաքական։ Քաղաքական առումով չեմ կարծում, թե շատ բան փոխվի։ Հայ-իրանական հարաբերությունները նույնը կմնան։

– Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը  հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ և հայտարարել, որ Թեհրանը չի կարող ձեռնպահ մնալ  Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումն առաջիկայում։

Իրանը միշտ էլ իր դիրքորոշումն արտահայտել է, ու զարմանալի է Արարատ Միրզոյանի այդ հայտարարությունը։ Իրանը միշտ էլ հայտարարել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ  ճանապարհով։ Միգուցե այս իրադարձություններից հետո ՀՀ իշխանություններն ինչ-որ ակնկալիք ունեն։ Բայց ընդհանուր առմամբ Իրանը միշտ էլ կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։

– Մեծ հաշվով, ստացվում է՝ չեզոք դիրքորոշում։

– Այո, նեյտրալ դիրքորոշում ունի։ Չնայած ազատագրված տարածքների հետ կապված՝ ինքն էլ Ռուսաստանի ու այլ երկրների հետ միասին համարում է, որ դրանք պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Բայց բուն կոնֆիկտի լուծման հետ կապված՝ նրանք միշտ էլ նշել են, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում