Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեսահանդիպում ունեցավ ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2020թ․ ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաև ուրվագծվեցին 2021թ․ անելիքները։ 2021թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները և կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում։