Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում արաբական երկրներից. ՀՀ-ում անկայունությունը հետաձգում է բոլոր խոսակցությունները

Իրանում Հայաստանի դեսպանը օրեր առաջ հանդիպել է Իսլամական Հանրապետությունում Կատարի դեսպանին, որը համատեղության կարգով հայաստանում կատարի դեսպանն է: Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Կատարի դեսպանը Իրանում Հայաստանի դեսպանի միջոցով Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի անունից գրությունը է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հատկանշական է, որ Կատարը արաբական այն այն երկրներից է, որը գործակցում է և՛ Թուրքիայի, և՛ իրանի հետ: Բազմիցս խոսել եք այն մասին, որ արաբական ուղությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր վեկտորներից մեկը, այսօր տարածաշարշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններ են, ստատուս քվոյի փոփոխություն: Հետպատերազմյան Հայաստանը որքանո՞վ է հետաքրքիր արաբական երկրների, այդ թվում Կատարի համար, քաղաքական և անվտանգային ի՞նչ գործոններ կարող են միավորել արաբական երկրներին և Հայաստանին: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արաբագետ Հայկ Քոչարյանի հետ:

«Արդարության համար պետք է նշել, որ նախապատերազմյան շրջանում նկատվում էր նոր վեկտորի կամ Մերձավոր Արևելքի հանդեպ նոր քաղաքականության ձևավորում, ինչը դրսևորվեց միայն Եգիպտոս այցով, հետո սկսվեց պատերազմը, վեկտորի զարգացումը կանգնեց, ԱԳՆ-ի կողմից դեռ բարձրաձայնված չէ՝ ինչ ենք անելու արաբական երկրների ուղղությամբ: Պատերազմից հետո իրավիճակը լրիվ այլ է: Մեր հարևանությամբ կամ մեր ինտերգրված տարածքում, որը նաև Մերձավոր Արևելքն է, շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց Քոչարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ռեգիոնալ մակարդակով խաղացողները ակտիվացել են, Թուրքիայի մակարդակով քայլեր են արվում օրինակ Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունները էլ ավելի չսրելու համար, Արաբական Միացյալ Էմիրությունները ևս լուրջ հայտ է ներկայացնում: «Մենք ի՞նչ ունենք անելու: Ակնհայտ է, որ պետք է գտնենք համագործակցության եզրեր արաբական երկրների հետ, շահերը տարբեր են, պետք է սկսել բանակցություններ՝ մեր անվտանգության կարմիր գծերը գծելով: Պատերազմի ընթացում տեսանք Արմեն Սարգսյանի այցերը արաբական մի քանի երկրներ: Այն կապերը, որ ունի երկրի նախագահը, օգտագործում է որոշակի զարգացումների հնարավորություն ստեղծելու համար: Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած տեսակի զարգացման համար, անհրաժեշտ է կայունություն, երկրում տիրող անկայում իրավիճակը, ներքաղաքական լարվածությունը, անորոշությունը հետաձգում են բոլոր տեսակի խոսակցությունները»:

Քոչարյանի խոսքով՝ արաբական երկրները պատրաստ են գալու և մասնակցելու որոշակի ծրագրերի, բայց նրանց պետք է կայունություն: Անդրադառնալով Իրանի դեսպանի միջոցով ՀՀ նախագահին փոխանցված գրությանը՝ նա ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Իրանը փորձում է բարձրացնել իր դերն ու նշանակությունը տարածաշրջանում: «Հնարավոր է, այստեղ գործ ունենք դիվանագիտական նրբության հետ»:

Առավալ մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում