Վրաստանում բնակվող քաղաքական վերլուծաբան Եգոր Կուրոպտևը կարծում է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը կապված է իշխող ուժում առկա տարբեր թիմերի հակասությունների հետ: «Ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորումը դարձավ վերջին զանգը, որին պարոն Գախարիան որոշեց չմասնակցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եգոր Կուրոպտևը:
Նա ընդգծեց, որ Գախարիայի հեռացման հետևանքով նրան փոխարինելու է գալիս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմնակից ու օգնական Ղարիբաշվիլին. «Մարդ, որը ներկայացնում է չինական կորպորացիաները տարածաշրջանում: Իսկ չինական կորպորացիաների լոբբինգը, առաջմղումը, հասկանալի է, քայլ է ընդդեմ Վրաստանի հյուսիսատլանտյան ձգտումների, քանի որ Չինաստանը համարվում է, մեղմ ասած, մրցակից, եթե չասենք՝ սպառնալիք արևմտյան աշխարհի, ժողովրդավարական աշխարհի համար»:
Մեր զրուցակիցը նշեց՝ քանի որ Ղարիբաշվիլին մինչ այս եղել է պաշտպանության նախարար, իսկ դրանից առաջ էլ՝ ՆԳՆ ղեկավար, ուստի դա նշանակում է, որ իշխանությունն անցնում է իրավիճակի ուժային զարգացման. «Սա կարող է միայն վատթարացնել իրավիճակը, սա մեծ մարտահրավեր է Վրաստանի անվտանգությանը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: