ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ տեսազանգով զրույցից հետո:
«Համանախագահներն արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ երկար ու առարկայական կարծիքների փոխանակում են կատարել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի ձևաչափերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի վերաբերյալ»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ: