Ուկրաինացի ծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դեկտեմբերի 11-ին Դերեկ Չիսորայի հետ կայանալիք մենամարտից առաջ վերջինիս անվանել է Դեյվիդ Հեյի «փոքր եղբայր»: Կլիչկոյի խոսքերով, Չիսորան իսկապես «պինդ ընկույզ» է, և ինքը ամենայն լրջությամբ է պատրաստվում առաջիկա մենամարտին ու ոչ մի դեպքում չի թերագնահատում մրցակցին: