Կառավարությունում տեղի է ունեցել Արցախի վերականգնման հարցերի աշխատանքային խմբի նիստ, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի հանգամանքը բավականին խորհրդանշական է Արցախից ստացված մի տեղեկատվության ֆոնին, որը վերաբերում է ռուսերենին Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելուն: Արցախում կա օրենքի այդպիսի փոփոխության նախագիծ, որը կքննարկի խորհրդարանը: Այստեղ հարկ է նկատել, որ խոսքը պաշտոնական, ոչ թե պետական կարգավիճակի մասին է, Արցախում պետական լեզուն հայերենն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Խոսքը երկրորդ պաշտոնական լեզվի մասին է, ինչը նշանակում է, որ ռուսերենը կարող է ներգրավվել պաշտոնական գրագրությունում, փաստաթղթերում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ: