Հայաստանը գտնվում է բարձր ռիսկային սեյսմիկ գոտում: Ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ լավ իմանալով, թե ինչպիսի վտանգավոր գոտում ենք ապրում, այնուամենայնիվ, պետական քաղաքականությամբ երկրաշարժի հետ կապված անվտանգության հարցերը չեն լուծվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արթուր Թարխանյանի անվան ժամանակակաից ճարտարապետության կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
«Հայաստանը,մանավանադ Երևանը պետք է ունենա բնակչության անվտանգության ծրագիր, որն անընդհատ պետք է վերամշակվի: Եվ այն, որ այժմ չկա բնակչության անվտանգության ծրագիր, որը տարբեր բաղադրիչներ պետք է ունենա, վկայում է Հայաստանում պետական մարմինների բացարձակ անպատասխանատվության մասին,- նշեց Թարխանյանը:
Նրա խոսքով՝ խնդիրները շատ են. «Կառանձնացնեմ 5 հիմնական խնդիր. առաջին՝ քաղաքաշինական խնդիր, երկրորդ՝ բնակֆոնդի մաշվածության և սեյսմիկ գոտում համապատասխանության խնդիրը, երրորդ՝ ինֆրակառուցվածքային խնդիրներ, չորրորդ՝ մարդկանց անվտանգության և պրոֆիլակտիկ գործողությունների խնդիր և հինգերորդ՝ մարդկանց իրազեկվածության խնդիր:
Մանրամասն՝ տեսանյութում: