Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Գերիների հարցն ամբողջությամբ կլուծվի, մի քանի օր ավելի այդ դժբախտ մարդկանց պահելը ո՛չ Երևանին, ոչ էլ Բաքվին ոչինչ չի տալիս․ Տարասով

Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական փակ հանդիպումը։ Հանդիպմանը զուգահեռ կայացել է նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։
Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության որոշ արդիական հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները տարբեր մակարդակներում։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նույնպես նշված է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ նախատեսվում է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց. «Նրանք քննարկում են այդ այցի օրակարգը։ Ես այն շատ կարևոր եմ համարում։ Դուք գիտեք, որ Հայաստանը ու Մոսկվան աջակցում են Մինսկի խմբի գործունեությանը, իսկ Բաքուն համարում է, որ հակամարտությունը կարգավորված է և Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա։ Բայց գիտեք, որ համանախագահները օրերս զրուցեցին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Կարծես թե հնարավոր է լինում կոնսենսուս ձեռք բերել այս հարցի շուրջ, և հիմա ըստ ամենայնի խոսքը գնում է արդեն այդ խմբի գործունեության օրակարգի մասին, ու հիմա քննարկվում են հանդիպման մանրամասները»։

Ըստ Տարասովի՝ պետք է հասկանալի լինի, որ Մինսկի խումբն այլևս չունի նախկին օրակարգը, քանի որ պատերազմի արդյունքում փոխվել է ստատուս քվոն. «Կպահպանվե՞ն արդյոք Մադրիդյան սկզբունքները, այս փուլում կքննարկվի՞ արդյոք Ղարաբաղի կարգավիճակի հարցը, կամ ինչպես Ռուսաստանն է ասում՝ հարցը կտեղափոխվի՞ հետագային, ու հիմա Մինսկի խումբը կզբաղվի հումանիտա՞ր հարցերով, այդ թվում՝ ռազմագերիների, քաղաքացիական անձանց փոխանակման հետ կապված»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի ձգտել դոմինանտ դեր ստանձնել Մինսկի խմբում. «Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Կա առանձին Մինսկի խումբ ու Մոսկվա-Բաքու երկկողմ օրակարգ։ Երևանը հրաժարվեց ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար այդ տարածքներն Ադրբեջանինն են, ու ռուս խաղաղապահներն այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ուստի տեսականորեն ստացվում է, որ մենք կարող ենք քննարկել խաղաղապահների կարգավիճակը։ Մոսկվան աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը, քանի որ չի կարելի ղարաբաղյան հակամարտությունը դուրս բերել միջազգային դիվանագիտության հարթակից։ Ու հիմա ընդամենը քննարկվում է Մինսկի խմբի գործունեության օրակարգը։ Իմ կարծիքով՝ այժմ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկվի։ Խոսքը կգնա հումանիտար համագործակցության, տարբեր ենթակառուցվածքների ապաշրջափակման, Երևանի ու Բաքվի միջև վստահության մթնոլորտի վերականգնման մասին։ Հետաքրքիր է նաև, թե տեխնիկապես ինչպես է ստացվելու Ստեփանակերտի հետ շփումները։ Հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ՝ Մուրադովի միջնորդությամբ։ Ստացվում է, որ կան հարցեր, որոնք կարող են քննարկվել առանց Երևանի մասնակցության։ Գործընթացը շարունակվում է, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ոչինչ չի ավարտվել»։

Ինչ վերաբերում է գերիների փոխանակման հարցին, Ստանիսլավ Տարասովն ասաց. «Իհարկե, այդ հարցը կլուծվի ամբողջությամբ։ Մի քանի օր ավելի պահեն՝ ի՞նչ է դա տալու Ադրբեջանին կամ Հայաստանին. ի՞նչ են ուզում այդ դժբախտ մարդկանցից։ Դա ոչ մեկի ոչինչ չի տալիս՝ ո՛չ Բաքվին, ոչ էլ Երևանին։ Այդ հարցն ամբողջությամբ կլուծվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում