Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թոմաս դե Վաալ․ «ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, ազգերի միջև թշնամանքը շարունակվում է»

BBC-ի ռուսական ծառայությունն այսօր հրապարակել է «Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի զեկույցը փետրվարի սկզբին Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որում դե Վաալը ներկայացրել է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և հումանիտար խնդիրները, որոնք մնացել են չկարգավորված պատերազմից հետո:

Զեկույցի հեղինակը, մասնավորապես, գրում է, որ Ղարաբաղի համար պատերազմն ավարտվեց երեք ամիս առաջ, հաղթողն ու պարտվողը փոխվեցին տեղերով, սակայն հակամարտությունը կարգավորված չէ. ադրբեջանցիների և հայերի միջև թշնամանքը շարունակվում է, իսկ Ռուսաստանը կանգնած է դժվար ընտրության առջև։

Դե Վաալը պնդում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարը վերջ չի տվել հակամարտությանը, իսկ եռակողմ հայտարարության կարճ տեքստը կողմերը տարբեր ձևով են մեկնաբանում։ Օրինակ, ինչ վերաբերում է հայկական զորքերը Ղարաբաղից դուրս հանելու դրույթին, Երևանը համարում է, որ սա վերաբերում է բացառապես այն շրջաններին, որ անցել են ադրբեջանցիներին, Բաքուն` հակառակը` հայտարարում է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան ամբողջ Ղարաբաղի տարածքից, այդ թվում` հայկական կողմին մնացած շրջաններից, ավելին՝ հայաստանյան պաշտոնյաները Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանի իշխանություններից։

Զեկույցում նշված է նաև, որ չկա փոխըմբռնում Բաքվի և Հայաստանի միջև գերիների վերադարձի հարցում։

Ալիևի, Փաշինյանի և Պուտինի ստորագրած համաձայնագրի կետերից մեկը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի մասին է։ Երեք ամիս անց, սակայն, այս թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ որոշ գնահատականներով՝ 100-ից ավելի հայ գերիներ մնում են Ադրբեջանում, և անհայտ (բայց ոչ մեծ) թվով ադրբեջանցիներ դեռ գտնվում են հայկական գերության մեջ։ Ավելին` 60-ից ավելի հայեր գերի են վերցվել արդեն պատերազմի ավարտից հետո, և Բաքվում ցանկանում են նրանց դատել որպես հանցագործների, այլ ոչ թե վերադարձնել որպես ռազմագերիների, նշված է զեկույցում։

Հեղինակը անդրադառնում է նաև Թուրքիայի դերին` շեշտելով, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորում Թուրքիայի դերը Ղարաբաղում, սակայն վերջին մեկ տարում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից։ Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին հարվածային անօդաչու սարքերը, կարևոր դեր են խաղացել մարտադաշտում Ադրբեջանի հաղթանակի գործում, ասվում է զեկույցում:

Նշվում է` բայց Անկարան նաև հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին՝ խիստ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այսօր Թուրքիան միայն սահմանափակ դեր է ստացել Ռուսաստանի հետ Աղդամի մոտ համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում։ Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ թուրք զինվորականները չեն լքում կենտրոնը և զինադադարին հետևում են անօդաչու թռչող սարքերի տեսանյութերով:

Զեկույցում կա մտահոգություն ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական միջնադարյան քրիստոնյա մշակութային հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Դե Վաալը գրում է, որ կա վտանգ, որ ադրբեջանական կողմին անցած տարածքներում պարզապես չի մնա հայկական հետք։

Զեկույցի հեղինակը նաև արձանագրում է, որ Մինսկի խումբը կորցրել է իր հեղինակությունը, և իրական ազդեցություն այսօր Ղարաբաղում ունի միայն Ռուսաստանը: Դե Վաալը նշում է նաև, որ Միացյալ Նահանգները բավականին պասիվ է Ղարաբաղում, իսկ Ֆրանսիան չի ընկալվում որպես չեզոք միջնորդ Ադրբեջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում