Wednesday, 24 04 2024
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»

Գեղարքունիքից արտագնա աշխատանքի մեկնողները նույնիսկ պակասել են. ինչ են պատմում համայնքի ղեկավարները

Փետրվարի 1-ից Ռուսաստանի հետ օդային սահմանները բացվել են։ Գեղարքունիքի մարզը, որ արտագնա աշխատանքի մեկնողների թվով գերազանցում է մյուս մարզերին, այս տարի չի շտապում զբաղեցնել առաջին հորիզոնականը արտագնա աշխատանքի  մեկնողների թվով։

Մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 500 բնակիչ ունեցող Նորաշենում ինչպես ամեն տարի են մեկնել, այս տարի էլ նույնն է. «Անգամ կարող եմ ասել, որ գնացողները ավելի քիչ են, սովորաբար մարտ-ապրիլին են դուրս գալիս: 15-20, 100 մարդ գնում է արտագնա աշխատանքի, հետ գալիս։ Պատերազմը և կորոնավիրուսն այդ առումով որևէ բան չեն փոխել։

Գյուղացիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, վարելահողերը շատ քիչ են, զբաղվում են կաթի, մսի արտադրությամբ»:

Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանն էլ ասաց. «Լճաշենն ունի 4200 բնակիչ, ամեն տարի մոտ 100-150 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Վերջին տարին ավելի քիչ են գնացել՝ մոտ 25 մարդ: Առաջ ընտանիքներով էլ էին գնում, մեկնող 5000 բնակիչ էլ ենք ունեցել, իսկ վերջին երկու տարիներին շատ քիչ են մեկնել։ Կա ցանկություն մեկնելու, եթե այստեղ աշխատանք չկա, հարցը այն է, որ այնտեղ ով կարողանում է աշխատանք ճարի՝ գնում է»:

Հարցին, թե ինչով են զբաղվում գյուղացիները, որոնք սովորաբար մեկնում են արտագնա աշխատանքի, գյուղապետը պատասխանեց. «Ոնց որ մնացած բոլորը՝ հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, ամեն մեկը մի ձևով։ Իհարկե, շատերը վարկեր ու պարտքեր են կուտակել, եթե մի բան չստեղծվի, չկուտակվի, անընդհատ ծախս կա, իսկ եկամուտ չկա: Դա կրկնակի ծանրաբեռնվածություն է, բայց հաստատ սոված մարդ չկա Լճաշենում»:

Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը ևս հավաստիացրեց, որ առանձնապես հոսք չկա դեպի դուրս, նախկին տարիների պես մեկնում են, իսկ այս պահին դեռ սեզոնը չի էլ բացվել, հետևաբար գնացողներն էլ շատ չեն, հիմնական հոսքը կսկսվի մարտ-ապրիլին. «Համայնքն ունի 13 500 բնակիչ, որտեղից շատերն են գնում դուրս: Կովիդը, պատերազմը խանգարեցին մարդկանց, բայց այնպես չէ, որ հիմա հոսքը մեծ է կամ մեծ է լինելու: Այդ առումով Մարտունիում խուճապ չկա»:

Իսկ ահա Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը նշեց, որ իրենց գյուղից չեն էլ գնում արտագնա աշխատանքի. «Մեզ մոտից ով դուրս է եկել, 1990-ականներին է գնացել, այս պահին չի գնացել: Մեկ ամիս ժամանակ տվեցին, ոչ մեկը չի գնացել։ Մարդիկ չեն ուզում, չեն գնում։ Իրավիճակը նորմալ է, մեկ ամիս հետո հողամասերով են զբաղվելու»,- ասաց նա:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում