Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է:
Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ջոկովիչը մրցեց Ռուսաստանը ներկայացնող աշխարհի 114-րդ ռակետ Ասլան Կարացևի հետ: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը գերազանցեց երեք սեթերում 6:3, 6:4, 6:2 հաշվով: Եզրափակիչում սերբ կմրցի Մեդվեդև-Ցիցիպաս զույգի հաղթողի հետ: