Ինձ դրել էին ցուգցվանգի առաջ, իր բացառիկ հարցազրույցում հայտարարում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2018-ի իրադարձությունների մասին: Ովքեր ծանոթ են շախմատին, պատկերացնում են, թե ինչ է նշանակում ցուգցվանգ: Դա ըստ էության իրավիճակ է, երբ կատարվելիք քայլերը հենց սկզբից նկատելիորեն վատն են, սակայն չկա անելու այլ բան: Հարցազրույցը դեռևս հրապարակված չէ, ամբողջությամբ այն հասանելի կլինի միայն փետրվարի 15-ին, սակայն ազդարարված դրվագն արդեն իսկ բավականին խոսուն է: