Առևտրային շրջանառության ընթացքում բիթքոինն աճել է 4,15 տոկոսով՝ հասնելով 51 200 դոլարի, ինչը ռեկորդային է այս կրիպտոարժույթի համար:
Bitcoin-ը վճարման էլեկտրոնային համակարգ է և համանուն արժույթ, որը գործարկվել է 2009 թվականի հունվարի 3-ին: 2017-ին դրա արժեքը զգալիորեն աճեց, բայց դեկտեմբերի կեսերից սկսեց գրեթե նույնքան արագ անկում ապրել: 2020-ին, ըստ որոշ փորձագետների, ԱՄՆ-ում ընտրությունների ֆոնին, կրիպտոարժույթի գինը կրկին սկսեց բարձրանալ՝ դեկտեմբերի 1-ին հասնելով ռեկորդային՝ 19 915 դոլարի: 2021 թվականին կրիպտոարժույթի արժեքը տատանվում էր, բայց ընդհանուր առմամբ, գնի բարձրացման միտումը շարունակվում էր: