Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Ռուս խաղաղապահներին չենք կարող պարտադրել, որ հայերենով նամակ գրեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Ազատ հայրենիքՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, Արցախի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով հատուկ կարգավիճակ է տրվելու ռուսերենին։ Այսպիսով, փաստորեն ռուսերենին պետական լեզվի կարգավիճա՞կ է տրվում։

– Ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ չի տրվում։ Օրենքում կա երկու հասկացություն՝ պետական լեզու և պաշտոնական լեզու։ Պետական լեզու մնում է հայերենը, մենք պետական լեզու չենք դարձնում ռուսերենը, միայն հայերենն է մնում պետական լեզու, իսկ պաշտոնականը, որը օգտագործվում է գործավարության մեջ և կարևոր մի դրույթ կա, նշվում է՝ ըստ անհրաժեշտության, այսինքն՝ հայերենը մնում է պաշտոնական, բայց փակագծում գրվում է՝ ըստ անհրաժեշտության կարող է օգտագործվել նաև ռուսերենը։ «Լեզվի մասին» օրենքով պետական լեզուն հայերենն է և այդպես էլ մնում է։

– Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին։

– Այս նախագծի համահեղինակները երեքն են՝ Արամ Հարությունյան, Գագիկ Բաղունց, Մետաքսե Հակոբյան, իրենց հիմնավորմամբ՝ տարիներով ձևավորված պատմական և նաև սահմանապահների ներկայությունը, որը ենթադրում է որոշակի գործավարություն, ամեն դեպքում պետք է լինի։ Բայց կարևորն այն է, որ ըստ անհրաժեշտության է նշվում, այսինքն՝ հայերենը մնում է ամեն դեպքում պարտադիր։

– Հնարավոր է, որ նախաձեռնողները հրաժարվեն, աղմուկ է բարձրացել։ ԱԺ-ում այն կընդունվի՞։

Չեմ կարող ասել, որ միանշանակ կընդունվի, ամեն դեպքում հեղինակները տարբեր երեք խմբակցություններից են։

– Սա երեք պատգամավորների՞ նախաձեռնությունն է, թե՞ ռուսական կողմի ճնշմամբ է։

– Չեմ կարծում, որ այդպիսի բան կարող է լինել, սա այս երեք համահեղինակների նախաձեռնությունն է՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունը, խաղաղապահների ներկայությունը։

– Չեք կարծո՞ւմ, որ Արցախն իր սուվերենությունը լրջագույն վտանգի տակ է դնում այս քայլով։

– Եթե պետական լեզվի մասին խոսք լիներ, մենք այդ ժամանակ կարող էինք այդպես մեկնաբանել, բայց պաշտոնական լեզուն ընդամենը գործավարության մեջ օգտագործվող լեզուն է։ Այս դեպքում սուվերենության խնդիր չկա։

– Չի ստացվո՞ւմ, որ Ռուսաստանը պարտադրում է նման քայլի դիմել։

– Այդպիսի բան չկա, նման բան չի կարող լինել, պարզապես սա ստեղծված իրողություններով է պայմանավորված։ Օրենքի նախագիծը նոր դրվել է շրջանառության մեջ, այնտեղ փոփոխությունների ենթարկելու ենթակետեր կան, առաջարկություններ կներկայացնենք, եթե ընդունվեն մեր առաջարկությունները, նոր այդ դեպքում ընդունված առաջարկություններով կընդունենք, մեր խմբակցությունը դեռ որոշում չունի կայացրած։

– Հնարավո՞ր է աղմուկից հետո հետ վերցնեն նախագիծը։

– Դա նախաձեռնողներից պետք է հարցնեք։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ հիմա։

– Հիմա ռուս խաղաղապահների ներկայությունն է, որովհետև իրենց հետ նամակագրություններ կան տարբեր մարմինների, գերատեսչությունների հետ, և մենք չենք կարող նրանց պարտադրել, որ հայերենով նամակ գրեն, մենք էլ հայերենով պատասխանենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում