Նոր Զելանդիայի Տոկելաու կղզիների մոտ կորած և 50 օր ցամաքի հետ կապ չունեցած 14 և 15 տարեկան պատանիներին, որոնց հուղարկավորությունն արդեն կատարել էին, քանի որ մի քանի օր տևած փրկարարական աշխատանքներից հետո նրանց պաշտոնապես մահացած են համարել:
Թունաձկան որսով զբաղվող մի խումբ ձկնորսներ նրանց հայտնաբերել են Ֆիջի կղզու մոտ: BBC-ի փոխանցմամբ, որ նրանք հիմա գտնվում են հիվանդանոցում: Նրանք կորել էին ամենամյա մարզական մրցումների ժամանակ: Երբ ձկնորսները նրանց հայտանաբերել են, տղաների մարմիններն այրուքներով են պատված եղել, քանի որ նրանք ստիպված մի քանի ժամ օրական անցկացրել են տրոպիկական արևի տակ: