Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ է պատրաստ զիջել ադրբեջանական կողմը

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, խոսելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում կատարվելիք փոխզիջումների մասին, նշեց.

«Արցախի պաշտոնյաները հանդես եկան հայտարարությամբ և հստակեցրին, թե ինչ է փոխզիջումը։ Այստեղ անորոշ մի բան կար այն առումով, որ մեզ համար հստակ չէր, թե ինչ է պատրաստ զիջել ադրբեջանական կողմը։ Շատ սկզբունքային հայտարարություն արվեց Արցախից, որ 1988-ի իրողություններին վերադարձ լինել չի կարող հենց վարչատարածքային առումով, որը կարևոր դիտարկում էր։ Սա Արցախի բնակչության իրատեսական լինելու արդյունք է»։

Նա նաև փաստեց, որ շատ կարևոր է, որ Ադրբեջանում հասկանան, որ Հայաստանի համար հաղթանակը սակարկելի չէ.

«Սա կարևոր, սկզբունքային դրույթ է, որը պիտի լայնորեն տարածվի նաև մեզանում»,- ապա հավելեց.

«Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ցանկանում է հակամարտությունը ներկայացնել որպես ՀՀ-Ադրբեջան հակամարտություն։ Եթե ՀՀ-ն է հանդես գալիս որպես հակամարտող կողմ, ապա հայկական կողմը փոխզիջումների հարցում ավելի խոցելի է դառնում։ Իսկ երբ Արցախն է բանակցային կողմի դերում, երբ ինքն է խոսում իր տարածքնրի օկուպացիայի մասին, այս պարագայում, իհարկե, փոխզիջումների բովանդակությունը էապես փոխվում է։ Մեզ համար շահեկան է, որ հնարավորինս շուտ Արցախը դառնա բանակային կողմ»։

Ինչ վերաբերում է ապագայում հակամարտության կարգավորմանը, ապա այս հարցում փորձագետը լավատես չէ. «Փաստ է, որ ստատուս-քվոյի պահպանումը տեսանելի հեռանկարում անխուսափելի է։ Փաստ է, որ ադրբեջանական հանրույթի մոտ մաքսիմալիստական դիրքորոշումները շատ ամուր են դեռևս։ Այն, ինչ մենք ենք ընկալում խաղաղություն ու խնդրի կարգավորում ասելով, դեռ շատ հեռավոր ապագայի հարց է։ Մենք ուղղակի ժամանակը պետք է օգտագործենք ի նպաստ մեզ՝ հաղթանակը ավելի ամրապնդելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում