Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթակիր «Նոա»-ն կրկին համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռայմոնդ Գյասիի հետ: Ռայմոնդի վերջին թիմը Քուվեյթի «Կազմա»-ն է իսկ նախկինում հանդես է եկել մի շարք հոլանդական ակումբներում, ինչպիսիք են «Ալկմաար»-ը, «Ռոդա»-ն և «Էմմեն»-ը: