ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին ու իրենց իշխանության հասցեին նրա հնչեցրած մեղադրանքներին։ Պատգամավորի պնդմամբ՝ 25 տարվա բանակցությունները 2 տարում ուզեին էլ, չէին կարող մտցնել փակուղի, իսկ Հայաստանի վարչապետը ոչ թե հրաժարկվել է բանակցել և պայման դրել, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, այլ հայտարարել է, որ ինքը լիազորված է բանակցել միայն Հայաստանի անունից, ոչ թե Արցախի։ Եղոյանը Սերժ Սարգսյանի պնդումը սուտ է որակում՝ նշելով․ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին տրամադրել է կառավարական օդանավ, նշում՝ նա ստում է, թե Փաշինյանը համաձայնություն չի տվել։ Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը 44-օրյա պատերազմի ընթացքում չճանաչեց Արցախի անկախությունը, շեշտում է՝ դա կհանգեցներ անվտանգային լուրջ ռիսկերի, ինչի մասին Սարգսյանը չիմանալ չէր կարող։