Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռիոյից՝ Տոկիո. Որքան մեդալ են նվաճել հայ մարզիկները վերջին 5 տարիներին

2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս ցուցանիշն ուղիղ 10 անգամ ավելի ցածր է 2019 թվականի համեմատ։ Հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակն էր։ Մասնավորապես, վիրուսի հետևանքով հետաձգվեցին թե՛ Օլիմպիական խաղերը, թե՛ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, թե՛ վարկանիշային մրցաշարերը։

Մեկ տարի առաջ մենք մեծ ակնկալիքներ ունեինք Տոկիոյի Օլիմպիական խաղերից, բայց… Առայժմ Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունեն 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը: Թե քանի մարզիկով մեր երկիրը կներկայանա ամռանը կայանալիք մարզական գլխավոր իրադարձությանը՝ դժվար է ասել։ Ունեինք հուսադրող նախադրյալներ, որոնք գրանցվել էին նախաօլիմպիական տարիներին։

Եվ այսպես. 2019 թվականի ընթացքում հայ մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1), 3 արծաթե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1) և 3 բրոնզե (բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1) մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը:

Բացի այդ, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներն անցնող տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ անցկացրել են Հայաստանի Հանրապետության 100 առաջնություն, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների (բոլորը՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների): Մեդալների ընդհանուր ցուցանիշը 2018 թվականի համեմատ աճել էր 19-ով:

2017 թվականին տարիքային տարբեր խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և Բուենոս Այրեսի երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել էին 203 մեդալ, որից 71 ոսկե, 57 արծաթե և 75 բրոնզե: 2018 թվականի համեմատ, սակայն, նվազել էր մեր մարզիկների նվաճած ոսկե մեդալների քանակը: Մասնավորապես, 2018 թվականի տարվա համեմատ 10 ոսկե մեդալ ավելի քիչ էին նվաճել: 2017 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ազգային ֆեդերացիաները մասնակցել են 176 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: 2017թ.-ին թիմերի մարզիկները 15 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել էին 201 մեդալ՝ 61 ոսկի, 49 արծաթ և 91 բրոնզե:

Անդրադառնանք նաև 2016 թվականին, որը Օլիմպիական էր: Մասնավորապես Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև՝ 4 օլիմպիական մեդալ:

Նշենք, որ նախօրեին պարզ դարձավ, որ ՄՕԿ-ը 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկին հանձնելու է Սիմոն Մարտիրոսյանին, քանզի առաջին հորիզոնականը զբաղեցրած ուզբեկ ծանրորդը արգելված խթանիչ է օգտագործել:

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ վերջին 3 տարիներին հայկական սպորտում որոշակի աճ է գրանցվել, և կան բոլոր նախադրյալները 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում լուրջ հաջողություններ գրանցելու: Ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի՝ մենք ունենք աշխարհի կրկնակի չեմպիոն, որը Օլիմպիական ոսկու իրական հավակնորդ է: Ոսկի ենք ակնկալում նաև Արթուր Ալեքսանյանից:

2021 թվականը հնարավորություն է՝ արձանագրելու այն վերելքը, որը վերջին տարիներին նկատվում է մեր սպորտում: Օլիմպիական խաղերը կարելի է համարել սպորտային ներուժի իրական ինդիկատոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում