Tuesday, 23 04 2024
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչնչացել են Հոկտեմբերի 27-ին և Մարտի 1-ին, հիմա լծվել են Հայաստանի ոչնչացման գործին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մեկնարկել է քաղաքական շաբաթը, տպավորություն կա, որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարություններ լինեն թե չլինեն, այնուամենայնիվ, քաղաքական օրակարգը ձևավորվում է, ի՞նչն է մղում դրան:

– Ես կարծում եմ, որ այն գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում կամ Հայաստանից դուրս, էապես ազդում են օրակարգի ձևավորման վրա: Այդ օրակարգի առանցքը արտահերթ ընտրություններն են, և դրանով է պայմանավորված լինելու Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական ընթացքը առաջիկա ժամանակահատվածում: Անկախ նրանից, թե փետրվարի 7-ին Աղվերանում «Իմ քայլի» հանդիպումից հետո ինչ հայտարարություն հրապարակվեց այս փուլում արտահերթ ընտրությունների վերաբերյալ, կարծում եմ, որ այս տարի իշխանությունը, այնուամենայնիվ, կգնա արտահերթ ընտրությունների, որովհետև տեսնում ենք տրամադրությունների ավելի ու ավելի լարում՝ հատկապես մարգինալ ուժերի շրջանում… Իշխանությունը ներքաղաքական կայունության և համերաշխության այլ բանաձև, քան ընտրություններն են, չի կարողանա առաջարկել: Հավանաբար աշնանը կգնանք արտահերթ ընտրությունների…

Հայաստանը պետք է կռիվ տա իր անկախության վերջին փշրանքների համար հենց արտահերթ ընտրությունների միջոցով: Ըստ իս՝ այդ ընտրություններն են վճռելու մեր ինքնիշխանության ու մեր անկախության ճակատագիրը: Եվ այն ուժերը, որոնք կլծվեն ժողովրդավարության պաշտպանության գործին, նաև այս ընտրություններով են ցույց տալու իրենց նվիրումը ՀՀ ինքնիշխանությանը, նրանք էլ վճռորոշ դերակատարում կունենան Հայաստանի ապագայի և անցնելիք ուղու հարցում: Կարևոր է, որ ուշի-ուշով հետևենք նաև այն ուժերին, որոնք իրենց հռետորաբանությունը ավելի են սրում և, ըստ էության, հասարակությանը շանտաժի են ենթարկում…

Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի գիշերը, ոտնձգություն էր ՀՀ-ի նկատմամբ: Այժմ Ռուսաստանին հաճելի լինելու մրցավազք է. ազգային արժանապատվությունը դարձել է անարժեք մի բան, ամեն կերպ փորձում են Ռուսաստանի կողմից ստանալ գուբերնատորի աթոռը: Այն անձինք, ովքեր ուզում են ազգային ողբերգության վրա ռեաբիլիտացվել կամ ռեինկարնացիայի ենթարկվել, դա նրանց չի հաջողվելու: Անգամ ահռելի ռեսուրսներ ունենալով՝ չկարողացան բովանդակություն հաղորդել: Հրաժարականի և արտահերթ ընտրությունների՝ այս երկու գաղափարի հակադրումը ապաքաղաքական է, և դրա տակ նենգ նպատակ կա, հրաժարականի հիմքում՝ իրականում պատերազմն էր Հայաստանի պետականության, ժողովրդի ու ժողովրդավարության դեմ:

Այն լարումները, որ կան Հայաստանում, սոսկ ներհայաստանյան չեն, ոռոգվում են նաև դրսից… Եվ սեփական իշխանության նկատմամբ այս աստիճան անվստահությունն ավելի ու ավելի է թշնամու համար հարմար դարձնում որևէ տարածք վերցնելու հնարավորության պահը: Եվ այդ քաղաքական ուժերը, որոնցից շատերը հրապարակում են, թշնամու օրակարգը սիրահոժար առաջ են մղում՝ սեփական իշխանությանը չվստահելով և հուսալքության տրամադրությունները դոմինանտ դարձնելով:

– Դուք Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին նո՞ւյն վեկտորի գործիչներ եք համարում:

– Նրանք տարբեր գործիչներ են, բայց իրենց բնույթով, հատկապես ներքաղաքական գործունեության իմաստով նույնական են: Իհարկե, այն քսանամյա «նվաճողական» ժամանակահատվածի, որում գտնվել է Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, որտեղ Սերժ Սարգսյանը ևս բարձր պաշտոններ է զբաղեցրել, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի տարբերությունները գնահատելիս չպետք է փորձենք որևէ մեկին առավելություն տալ, որովհետև, օրինակ, այն հնարավորությունը, որը տրված էր Սերժ Սարգսյանին՝ Հայաստանը զարգացման հուն տեղափոխել, ըստ էության այդ խիզախությունը չդրսևորեց, և 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը կայացվեց՝ որպես անվտանգության դիմաց արված պարտադրանք, և մենք չունեցանք նույնիսկ այդ անվտանգությունը՝ թե՛ 2016-ին, թե՛ 2020-ին։ Ըստ էության, մենք 7 տարի առաջ ունեցանք մի անդամակցություն, որը հետադիմական էր, որը ոչ մի կերպ չէր երաշխավորում մեր զարգացումը, բայց մենք գնացինք այդ համաձայնությանը, հանուն Արցախի, Հանուն Հայաստանի անվտանգության, մինչդեռ տեսեք, թե մեր խորհրդային կոլեգա երկրներից որքան ենք հետ մնացել՝ բոլորից անխտիր: Խորհրդային տարիներին մենք ամենափոքր երկիրն էինք, բայց տեխնոլոգիապես և արդյունաբերական իմաստով զարգացածը, իսկ այսօր ոչ միայն ամենափոքրն ենք և այսքան տարածքներ կորցրած, այլև ունենք սարսափելի տնտեսական ցուցանիշներ, գործազրկություն և այլն: Եվ սա խոսում է Սերժ Սարգսյանի՝ Ռոբերտ Քոչարյանից «տարբերության» մասին: Իսկ Քոչարյանն ամբողջությամբ իր պաշտոնավարումը և իր ղեկավարման երկարակեցությունը պայմանավորում էր Հայաստանի ինքնիշխանության բեկորները նվիրաբերելով Ռուսաստանին, իսկ դա եղել է 1998 թվականից ի վեր, սկսած 1999 թվականի Հոկտեմբերի 27-ից, դրան հաջորդած «գույք պարտքի դիմաց»-ից մինչև գազային պայմանագիր, ինչպես նաև հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելը, ատոմակայանի հետ կապված գործարքները, էլ չասեմ, թե ինչ տեղի ունեցավ 300 միլիոն հնարված պարտքի դիմաց, մենք վերջին 20 տոկոսը տվեցինք Սերժ Սարգսյանի օրոք, և գազի վերաբերյալ այնպիսի խայտառակ պայմանագիր տրվեց Հայաստանին, որ այսօր մենք չենք կարողանում գազի գնի շուրջ նորմալ բանակցել: Սրանք երկուսն էլ եղել են նվաճողական, թաթար-մոնղոլական (ինչպես ժամանակին ասում էր առաջին նախագահը) քաղաքական գործիչներ, որոնք որևէ ընդհանուր բան չեն ունեցել Հայաստանի պետականության, ժողովրդի կարիքների հետ։ Սերժ Սարգսյանը հայտարարություններ է արել իր հարցազրուցում, և անոնսները արդեն շրջանառվում են, և այն գնահատականները, որոնք տրվում են 2018-ի իրադարձություններին, հեղափոխությանը…

– Որ հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր:

– Այդ դեպքում ուզում եմ հասկանալ ղարաբաղյա՞ն էր Հոկտեմբերի 27-ը, ղարաբաղյան էր Մարտի 1-ի սպա՞նդը: Դուք այդ ժամանակ վարչապետ էիք, պարոն ոչ բարով նախագահ, փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը բերել և Երևանի կենտրոնում կրակել սեփական ժողովրդի վրա, դա ղարաբաղյա՞ն էր, երկիրը հանցագործների որջի վերածելը ղարաբաղյա՞ն էր, և գողական «սխոդկաներ» կազմակերպելը ու Խորհրդային Միության գողերին Երևան հրավիրելը, նրանց միջավայրում գտնվելը ղարաբաղյա՞ն էր, ո՞վ չգիտի, թե դուք ինչ ավեր եք գործել այս ժողովրդի դեմ։ Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը առհասարակ ոչնչացել են Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին։ Երբ Վազգեն Սարգսյանն էր թիրախավորվել, թիրախավորվել էր ՀՀ պետականության ողնաշարը, հիմա էլ թիրախավորել են վարչապետին նույն նպատակով, որպեսզի ոչնչացնեն ՀՀ անկախ լինելու վերջին հնարավորությունը՝ արտահերթ ընտրության միջոցը, որը առնվազն կարճաժամկետ հեռանկարում ՀՀ-ն դեռևս անկախ կպահի: Ընդդիմության նպատակը դաժան է՝ գործող լեգիտիմ իշխանության ոչնչացում, բայց, կարծում եմ, դա նրանց չի հաջողվի: Մենք նորաստեղծ քաղաքական ուժ ենք, ամեն գնով ու օրինական միջոցով պաշտպանելու ենք մեր ժողովրդի իշխանությունը, ժողովրդավար երկիր դառնալու կամքն ու վճռականությունը, և գուցե նրանք Ն. Փաշինյանին «վերացնելուց» առաջ որոշեն «վերացնել» բոլոր նրանց, ովքեր այս դիրքերից են հանդես գալիս, և նրանք շատ մեծ բազմություն են կազմում: Այդ անպտուղ գործը խորհուրդ չեմ տալիս ձեռնարկել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում