Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ունենք 6 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների թիվը շարունակում է աճել։ Եվ ընդհանրապես վերջին ամիսներին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները շոշափելիորեն ավելացել են։

Մասնավորապես, 2021 թվականի փետրվարին ունենք բոլորովին նոր պատկեր։ Դրական միտումն ինչ խոսք կապված է նաև նոր ֆուտբոլիստների համալրումով։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականում հայտնվեցին մի քանի նոր ֆուտբոլիստներ, որոնց հետ ֆուտբոլասերը հույսեր է կապում։ Սեպտեմբերին մեկնարկած Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի հավաքականը ներկայացավ թարմ կազմով։ Նշանակալի ձեռքբերում կարելի է համարել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին։ Լավ տպավորություն թողեց նաև «Խիմկիում» ելույթ ունեցող կիսապաշտպան Արշակ Կորյանը, ինչպես նաև վերջերս Կարագանդայի «Շախտյորից» «Ալաշկերտ» տեղափոխված Դավիթ Յուրչենկոն։

Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բայրամյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի համեմատ ավելացել է 200 հազարով և կազմում է 3 միլիոն։ Ի դեպ, 6 ամսվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է մոտ մեկ միլիոն եվրոյով։ Տարեսկզբին միլիոնի շեմը հատեց նաև Արշակ Կորյանը։ Վերջինիս տրանսֆերը ևս աճել է 200 հազար եվրոյով և կազմում է մեկ միլիոն եվրո։ Կորյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի սկզբին 500 հազար եվրո էր։

Եվ ահա նախօրեին հայտնի դարձավ, որ մեր հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կտրուկ աճ գրանցելով, անցել է միլիոն եվրոյի շեմը։ Խոսքը արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որի տրանսֆերային արժեքն ավելացել է մեկ միլիոն եվրոյով և այժմ կազմում է 1.5 միլիոն եվրո։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեր հարձակվողի տրանսֆերն ընդամենը 450 հազար եվրո էր։ Բալեկյանի տրանսֆերի վերաբերյալ «Տրանսֆերմարկետ» պարբերականը նոր տվյալներ հրապարակել է փետրվարի 8-ին։

Միանգամից 500 հազար եվրոյով աճել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից՝ «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը և կազմում է 2 միլիոն եվրո։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ֆինանսական խնդիրների պատճառով «Աստանան» ձմեռային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել Բարսեղյանի տրանսֆերը։ 350 հազար եվրոյով էլ աճել է Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային խաղացող «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերը։ Այն կազմում է 600 հազար եվրո։

Կորոնավիրուսի համավարակից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն եվրո։ Վերջին ամիսների ընթացքում Մխիթարյանի տրանսֆերը փոփոխությունների չի ենթարկվել։

Ինչևէ, եթե 2020 թվականի վերջին Հայաստանն ուներ 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն, ապա այսօր պատկերը որոշակիորեն փոխվել է։ Եվ այսպես. Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, ում տրանսֆերը նվազել է 1.5 միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ Չի բացառվում, որ Ադամյանի տրանսֆերը սկսի աճել։ Ծանր վնասվածքի պատճառով Ադամյանը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել։ Շարք վերադառնալով՝ Ադամյանը նախ դուբլ ձևակերպեց Եվրոպա լիգայում, այնուհետև Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ պարգևեց՝ գրավելով Վրաստանի դարպասը։ Ադամյանին հաջորդում է Խորեն Բայրամյանը։ Չորրորդ հորիզոնականում Տիգրան Բարսեղյանն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բալեկյանը։ Արշակ Կորյանն այս պահին 6-րդն է։

Մոտ մեկ տարի առաջ մենք ունեինք ևս երկու ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն։ Վերջին շրջանում, սակայն, տեղի է ունեցել անկում։ Կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերը նվազել է 400 հազար եվրոյով և կազմում է 800 հազար եվրո։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 500 հազար եվրոյով և հիմա 600 հազար եվրո է։ Ինչևէ, տարեսկզբին շվեդական «Գոթեբորգից» հունական «Ապոլոն Սմիրնիս» տեղափոխված պաշտպան Անդրե Կալիզիրի տրանսֆերը նվազել է 100 հազարով և կազմում է կես միլիոն եվրո։

Ընդհանուր առմամբ, եթե 2 ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 32 միլիոն եվրո, ապա այդ թիվն այսօր աճել է մոտ 7 միլիոնով և կազմում է մոտ 39 միլիոն եվրո։ Այո, ընդհանուր արժեքի կեսից ավելին կազմում է Մխիթարյանի տրանսֆերը, բայց ընդունենք, որ դրական միտումն ակնհայտ է։ Մեր հավաքականի կազմում կան ևս մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը աճելու հեռանկար ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում