Իրանցի ռազմական փորձագետները գրում են, որ իրանական ինքնաթիռներն առաջին անգամ վայրէջք են կատարել Խմեյմիմ ավիաբազայում: Նախկինում դրանք միշտ օգտագործում էին Դամասկոսի միջազգային օդանավակայանը: Սակայն իսրայելական հարվածների պատճառով կարող էր որոշում կայացվել ռուսական ավիաբազայի միջոցով հրթիռային զենք տեղափոխելու մասին:
Փետրվարին Իրանը բազմաթիվ գործողություններ է իրականացրել ջիհադականների դեմ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում: Հիմնականում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր: Սակայն Թեհրանը որոշել է օգտագործել նաև իր փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները: Ինչպես գրում է avia.pro պարբերականը, հենց այդպիսի բեռներն են, ամենայն հավանականությամբ, հասել «Խմեյմիմ»:
Հարկ է նշել, որ իրանական կողմից դեպի Խմեյմիմ ավիաբազա մի շարք խորհրդավոր թռիչքների մասին պաշտոնական մեկնաբանություններ չկան:
Անցյալ շաբաթ իրանական ռազմական բեռնատար ինքնաթիռները մեծ թվով թռիչքներ են կատարել դեպի ռուսական ռազմական ավիաբազա: Տվյալներ կան, որ Իրանը մտադիր է լայնածավալ հարձակումներ իրականացնել ջիհադականների հիմնական թաքստոցների դեմ, ոչնչացնել նրանց զենքի պահեստներն ու կապը: