Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի շրջանի գյուղական բնակավայրերի վրա, հայտնում է SANA գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթյուններ են լսվում օդում՝ Սիրիայի մայրաքաղաքի արևմուտքում: Իսրայելի զինված ուժերը կրակում են Գոլանի բարձունքների տարածքից:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Սիրիայում ավիաբազայի վրա հարձակումը: