Microsoft Word-ում տեքստային ֆայլը ծածկագրելու պարզ միջոց է անվանել Business Insider ամերիկյան պարբերականը:
Հեղինակի կարծիքով, ծածկագրման գործառույթը պետք կգա նրանց, ովքեր գործ ունեն գաղտնի տեղեկատվության հետ: Պարզ գործընթացը բաղկացած է ընդամենը մի քանի քայլից:
Անհրաժեշտ է բացել ծրագրի պահանջվող ֆայլը և անցել «Ֆայլ» ներդիրին, «Տեղեկատվություն» բաժնում ընտրել «Փաստաթղթի պաշտպանություն» կետը, իսկ հետո «Ծածկագրել գաղտնաբառի օգտագործմամբ»: Այնուհետև հայտնված դաշտում մուտքագրել գաղտնաբառը և հաստատել այն:
Ֆայլը հնարավոր կլինի բացել միայն գաղտնաբառի օգտագործմամբ վերը նշված գործընթացն իրականացնելուց հետո: Պարբերականը հիշեցնում է, որ գաղտնաբառը մոռանալու դեպքում անհնար կլինի այն վերականգնել: