Կրիպտոարժույթի բորսայում առևտրի ընթացքում բիթքոինը բարձրացել է 2.95%-ով և հասել $ 49.265 մակարդակի՝ այդպիսով վերականգնելով պատմական առավելագույնը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ բիթքոինը վերականգնել է աճը որոշ անկումից հետո: Ընդհանուր առմամբ բիթքոինի աճ է գրանցվել դեկտեմբերից: Այդ ժամանակ այդ կրիպտոարժույթը վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցեց $20,042 պատմական առավելագույնը և այդ ժամանակից բարձրացել է ավելի քան երկու անգամ:
Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, մեկնաբանելով բիթքոինի աճը, հայտարարել է, որ դա «ցույց է տալիս միայն այդպիսի մասնավոր կրիպտոարժույթների պոտենցիալը: Ճիշտն ասած, բիթքոինի գինը նույնիսկ չի ազդում դրա էության վրա: Մեր կարծիքով՝ դա արտարժույթ չէ»: