Թբիլիսիում այրվում է շինարարական նյութերի և ավտոպահեստամասերի «Էլիավա» շուկան: Այս մասին հայտնում է Formula հեռուստաալիքը:
Դեպքի վայրից կադրերը ցույց են տալիս մի քանի տասնյակ մետր բարձրությամբ սև ծխի ամպեր: Դեպքի վայր են մեկնում հրշեջ-փրկարարների լրացուցիչ ուժեր:
Մինչ այժմ զոհերի մասին չի հաղորդվում: