Թաիլանդի խորհրդարանն այսօր վարչապետի պաշտոնում հաստատել է Յինգլաք Չինավատին, որը նախկին վարչապետ Թաքսին Չինավատի քույրն է: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ նշելով, որ Յինգլաքը դարձել է Թաիլանդի պատմության մեջ առաջին կին վարչապետը:
Յինգլաքի օգտին քվեարկել է խորհրդարանի պատգամավորների պարզ մեծամասնությունը: Հիշեցնենք, որ Յինգլաքի կուսակցությունը հաղթել էր 2011 թ. հուլիսին Թաիլանդում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Յինգլաք Չինավատի եղբայրը նույնպես վարչապետ է եղել, սակայն 2009 թ. ռազմական հեղաշրջումից հետո լքել է երկիրը:











































