2021 թ. հունվարին Ռուսաստանից Վրաստան այցելել է 1916 մարդ, ինչը 97,8%-ով կամ 45 անգամ պակաս է նախորդ տարվա հունվարից:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, երկիր է այցելել 34 909 օտարերկրացի, որոնցից 29 442-ը Վրաստանում անցկացրել է ավելի քան 24 ժամ (նվազել է 12,4 անգամ):
Այցելուները հիմնականում եղել են Թուրքիայից (14 500), Հայաստանից (3875) և Ադրբեջանից (3138), որոնց մեծ մասը բեռնատարի վարորդներ են: