Վրաստանը Թուրքիայի հաշվին վերականգնում է 2008թ.-ին ռուսական ավիացիայի կողմից ռմբակոծված Մառնեուլի ռազմական օդանավակայանը: Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հարցերով կոմիտեի 2020թ.-ի հաշվետվությանը:
Օդանավակայանը կվերականգնվի Թուրքիայի կողմից հատկացված միջոցներով: Նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Թուրքիան շուրջ 14 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանին՝ ռազմական ծախսերի համար:
«Ռազմական կարիքների համար հատկացված միջոցները կծախսվեն ապրանքների և ծառայությունների գնման վրա, գերադասելի է թուրքական ընկերություններից, ինչպես նաև պետք է արդիականացվի Մառնեուլի օդանավակայանը»,- ասվում է հայտարարության մեջ: