Հայաստանի իշխանությունները ցանկանում են բուհերը 5 տոկոսով ֆինանսավորելու պարագայում դրանք 55 տոկոսով վերահսկել: Այս մասին փետրվարի 11-ին առցանց քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ ռեկտորին կնշանակի պետությունը, իսկ իշխանությունները ավելի քան 50 տոկոս ձայն կստանան բուհերում որոշումների ընդունման համար: