«Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը արձանագրվել է, որ չկա արտահերթ ընտրության հանրային պահանջ, և մեծամասնությունը շարունակում է աջակցել Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, որ նա հանրությանը ներկայացրել էր երկրի հետպատերազմյան վերականգնման խնդրի համատեքստում: Այդ քարտեզը ժամանակային կտրվածքով կազմված էր մինչև հունիս: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի և «Քաղաքական երկխոսություն» ՀԿ նախագահ Ավնիկ Մելիքյանի հետ: