Կասկադ համալիրից ժամեր առաջ մեկնարկեց հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության զոհ դարձած քսանամյա Զարուհի Պետրոսյանի և մյուս զոհերի հիշատակին նվիրված բողոքի երթը: Երթի ընթացքում կազմակերպվել էր նաև ստորագրահավաք՝ կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելող և պատժող օրենքների ու համապատասխան մեխանիզմների ներդնման և պարտադիր կիրառման համար: Երթի կազմակերպիչ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպել էր նաև դրամահավաք` նախատեսված Զարուհու 1.5 տարեկան դստեր համար: Կառավարության շենքի մոտ երթի մասնակիցներն բաց նամակ ուղղեց ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանության պետին և Մարդու իրավունքների պաշտպանին: