ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում երեկ շարունակել է նշել իր ծննդյան 50-ամյակը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Չորեքշաբթի օրը նա ծննդյան օրը նշել էր Չիկագոյում, որտեղ կազմակերպել էր իր նախագահական արշավի համար գումարների հավաքագրման միջոցառում: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծննդյան օրվան ներկաները նախըտրական հիմնադրամին են փոխանցել 35 հազար դոլար, իսկ նրանք, ովքեր ցանկանում էին նկարվել ԱՄՆ նախագահի հետ, պետք է վճարեին ևս 10 հազար դոլար:
Միջոցառումը սկսվել էր օսկարակիր Ջենիֆեր Հադսոնի շնորհավորական երգով: Օբաման նաև հանդես է եկել քաղաքական ելույթով՝ նշելով, որ ԱՄՆ-ն ֆինանսական առողջացման ճանապարհի նույնիսկ կեսը դեռ չի հատել: Հորը շնորհավորելու համար ամառային ճամբարից Չիկագո էր եկել նաև Օբամայի դուստրը՝ Մալիյան: