Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այս որոշումը ոչ բավարար է, ակցիաները հնարավոր է շարունակվեն

Վրաստանում ապրող մեր հայրենակիցների տևական ցույցերից հետո Վրաստանի իշխանությունները որոշում կայացրին բացել հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը, որը հնարավորություն է տալիս ջավախահայերին մեկնել արտագնա աշխատանքի։ Սահմանը բաց է միայն սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձանց համար, որոնք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն օդային ճանապարհով` վակցինացիայից հետո, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։ Խնդիրները, սակայն, դեռ ամբողջովին չեն լուծվել։ Հատկապես մեր այն քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանում, թոշակ ստանում են Հայաստանից, եթե գան Հայաստան, այլևս իրավունք չեն ունենա վերադառնալ Վրաստան։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փուլ առ փուլ են լուծում տրվում խնդիրներին։ «Մենք կարողացել ենք մի բան անել, որ ոչ մեկին չի հաջողվել, Վրաստանը ցամաքային սահմանը փակել է բոլորի դեմ, բայց մենք հասել ենք նրան, որ բոլոր ջավախքցիները, որոնք գնում են բուժվելու, սովորելու կամ այլ նպատակներով, Վրաստանի իշխանությունը թույլ է տալիս, պարզապես իշխանությունը պահանջում է՝ հիմնավորել, թե ինչու են գնում»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ խնդիրը լուծվել է, բայց ոչ նրանց համար, որոնք երեք օրով են որոշում մեկնել։

«Մենք սա արել ենք համագործակցաբար Ջավախքի մեր պատգամավորների հետ, և այստեղ կարևոր էր այն, որ նաև բացվեր Բավրան՝ և՛ իրենց, և՛ մեր կառավարության համաձայնությամբ, և կարևոր հանգամանք էր այն, որ Բավրայում Covid թեստի կայան տեղադրվեց մեկ օրվա ընթացքում, և քաղաքացին կարող է Վրաստանում արած թեստի պատասխանն ունենալ, և կարող է չունենալ, հենց տեղում անեն, ընդ որում՝ թեստի պատասխանին չեն սպասելու»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անկախ թեստի պատասխանից՝ սահմանը հնարավոր է հատել։

«Մենք այսօր դա արել ենք կոնկրետ կենսական անհրաժեշտությունից ելնելով, սա բաց ռեժիմ չէ, կոնկրետ նպատակներով է, սա շատ կարևոր ձեռքբերում է, որ կարողացել ենք համագործակցաբար անել Վրաստանի իշխանությունների և մեր այնտեղի պատգամավորների շնորհիվ»,- ասաց Թորոսյանը։

Վրաստանից կարճաժամկետ բացակայողների հետ կապված դեռ խնդիրն առկա է։ Վրաստանի քաղաքացի Ռեմիկ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միայն թողնում են այն մարդկանց, որոնց Վրաստանի ԱԳՆ-ն հատուկ թույլտվություն է տալիս, այսինքն՝ այն մարդիկ, որոնք երկար ժամանակով ուզում են բացակայել, կարող են մեկնել, իսկ նրանք, ովքեր այլ հարցերով պիտի գան և վերադառնան, չեն կարող։

«Սահմանը պետք է բոլորի համար բաց լինի, մարդ կա, որ պիտի գա իր երեխաներին տեսնի, ընտանիքին, չեն թողնում։ Ամեն դեպքում այս որոշումը ոչ բավարար է, ակցիաները հնարավոր է շարունակվեն, եթե փոփոխություններ չլինեն»,- ասաց նա։

Ակտիվիստ Անդրանիկ Կարսլյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնական պահանջը՝ արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված, լուծվել է, հիմա արտագնա աշխատանքի մեկնողները հնարավորություն ունեն մեկնելու և կարող են սոցիալական խնդիրները լուծել, բայց վերադառնալն է խնդիր, և հիմա կարգավորումները դեռ շարունակվում են, պետք է սպասել նոր կարգավորումների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում