Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Եթե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, չի նշանակում, որ ընտրությունների պահանջ չկա. դա տգետ մոտեցում է

Մի խումբ հասարակական կազմակերպություններ պահանջում են «Իմ քայլը» խմբակցությունից գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը: Այս մասին նշվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տարածված հայտարարության մեջ։

«Պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված։

Քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ տեսնում են արտահերթ ընտրությունները՝ որպես ներկայիս վստահության ճգնաժամի հաղթահարման միակ միջոց։ Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրելու, որ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի իր նեղ կուսակցական շահից դրդված է շահարկում հանրային պահանջի գաղափարը` իրապես չցանկանալով իմանալ կամ հաշվի առնել այն: Կառչելով մանդատից և արտոնություններից՝ կուսակցական շահը հանրայինին գերադասելու անպատասխանատվությամբ, այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018 թ. ժողովրդական հեղափոխության արդյունքում մերժված իշխանություններից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությանը չմիացած Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե հայտարարության տակ ստորագրած քաղհասարակության ներկայացուցիչներն ինչ ակնկալիքներ ունեն, բայց, իր խոսքերով, մինչև նոր, չեզոք կառավարության ձևավորումը, որը պետք է լինի հենց խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ, դժվար թե հնարավոր լինի մոտակա ժամանակներում կազմակերպել լեգիտիմ ընտրություններ։ «Մեզ մոտ ընտրությունները, որպես ժողովրդավարական ինստիտուտ, կայացած չեն։ Այն նախադեպը, որը ունեցել ենք 2018 թվականի դեկտեմբերին, ընդամենը քաղաքական կամքի դրսևորում էր, այլ ոչ թե ընտրական համակարգի կայացման վկայություն։ Դա է պատճառը, որ ես կարծում եմ, որ այս պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը լուծում չի լինի։ Մենք ընդամենը կունենանք հետընթաց նրանից, ինչ ունեցել ենք 2018 թվականի դեկտեմբերին»,- ասաց Նավասարդյանը։

Մեր հարցին, թե հասարակության, քաղհասարակության կողմից նման ճնշումը կարո՞ղ է դրդել իշխանություններին այնուամենայնիվ գնալ ընտրության, Նավասարդյանը պատասխանեց, որ դա բացառել պետք չէ։ Եթե իշխանությունները ընտրության առաջ կանգնած լինեն՝ այդ ճնշման տակ ընդհանրապես հեռանալ, թե անցկացնել ընտրություններ և ունենալ շանս պահպանել իշխանությունը, ապա այդ պարագայում իշխանությունը կընտրի արտահերթ ընտրությունները։

Նավասարդյանը արտահերթ ընտրություններ չկազմակերպելու և դրանով ներքաղաքական իրավիճակը չլիցքաթափելու մեծ վտանգներ չի տեսնում։ «Ես կարծում եմ, որ եթե լինեն շատ լայնածավալ բողոքներ, ցույցեր, ապա դրանց կազմակերպիչները չեն լինելու այն քաղաքական ուժերը, որոնք ապակառուցողական գործողությունների կարող են գնալ։ Կարծում եմ՝ այդ դեպքում կհայտնվեն նոր առաջնորդներ, որոնք կդնեն լեգիտիմ խնդիրներ և լեգիտիմ պահանջներ։ Այսինքն՝ մենք կունենանք քաղաքական ակտիվության այն գործընթացը, որը այսօր պակասում է մեր հասարակությունում, քանի որ մարդիկ կենտրոնացած են այլ խնդիրների վրա։ Եվ եթե այդ խնդիրները կստանան հստակ ձևակերպում, կձևավորվի նաև պահանջների օրակարգ, ապա դրանք միայն դրական ազդեցություն կարող են ունենալ մեր իրավիճակի համար»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Հայտարարությանը միացած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի անձնական կարծիքով էլ՝ իշխանությունը չգնաց արտահերթ ընտրությունների, որովհետև, նախ, մտավախություն ուներ, որ չէր հավաքի իշխանություն ձևավորելու համար բավարար ձայն, իսկ հակառակի համար պետք է գնար ընտրությունները կեղծելու ճանապարհով։ «Իմ անձնական կարծիքով՝ իշխանությունը դիլեմայի առաջ էր կանգնած։ Իրենք հաստատ բացարձակ մեծամասնություն չէին ունենա, ռիսկ կար, որ կկորցնեին իշխանությունը և հասկացան, որ կամ պետք է կեղծեին ընտրությունները, որից հետո ավելի վատ հետևանք կլիներ, դրա համար որոշեցին չանել ընտրություններ։ Եվ այդ, այսպես ասած մեղքը բարդել հասարակության վրա, ճիշտ չէ։ Հասարակության պահանջի ձևակերպումը արվում է քաղաքական ուժերի միջոցով՝ պայմանով, որ այդ ուժերը միասին վերցրած ներկայացնում են հասարակության մեծամասնությունը։ Իսկ ես չեմ կարող հստակ ասել, որ այն քաղաքական ուժերը, որոնք պահանջում են այս իշխանությունների հրաժարականը՝ իսկապես ներկայացնում են հասարակության մեծ մասը։ Բայց դրանից էլ չի բխում, որ մնացածը, որոնց իրենք չեն ներկայացնում, համաձայն են, որ այս իշխանությունները մնան»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ իր անձնական կարծիքով՝ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, և բնավ համաձայն չէ, որ եթե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, չի նշանակում, որ չեն կիսում այդ պահանջը։ «Դա քաղաքական առումով տգետ մոտեցում է և շատ վտանգավոր։ Դա կարող է իրենց բավականին լուրջ փորձանքի բերել։ Այո՛, մարդիկ հիմա տարբեր պատճառներից ելնելով՝ փողոց դուրս չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ հասարակական պահանջ չկա»,- եզրափակեց Հոկտանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում