«Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը արձանագրվել է, որ չկա արտահերթ ընտրության հանրային պահանջ, և մեծամասնությունը շարունակում է աջակցել Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, որ նա հանրությանը ներկայացրել էր երկրի հետպատերազմյան վերականգնման խնդրի համատեքստում: Այդ քարտեզը ժամանակային կտրվածքով կազմված էր մինչև հունիս: Ըստ այդմ, «Իմ քայլի» և Փաշինյանի հանդիպման արձանագրումից հնարավոր է եզրակացնել, որ այս պահին կառավարող մեծամասնությունն ակնարկում է, որ առնվազն մինչև հունիս մտադիր չէ նախաձեռնել արտահերթ ընտրության տանող գործընթաց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ: