Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որ դեպքում Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Նախօրեին իտալական մամուլում տեղեկություն տարածվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամռանը «Ռոմայից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։ Մասնավորապես, ըստ աղբյուրի մեր ֆուտբոլիստը հայտնվել է իտալական ամենատիտղոսակր ակումբի ուշադրության կետրնում և կա հավանակություն որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թուրինյան ակումբը պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին։ Նշենք, որ ամռանն ավարտվում է Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ և այն չերկարաձգելու պարագայում հայ կիսապաշտպանը կունենա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից իտալական մամուլը գրում էր, որ «Ռոման» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Հայ ֆուտբոլիստը փայլուն մրցաշրջան է անցկացնում և դարձել է «Ռոմայի» առաջատարը։

«Ռոմայի» մղումը պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ միանգամայն հասկանալի է։ Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին՝ այն են առանց ֆինանսական փոխհատուցման կորցնելը ուղղակի անմտություն կլինի Հռոմի թիմի կողմից։ Իտալական լրատվամիջոցիները միևնության ժամանակ գրում են, որ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Ավելին, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջիկա օրերին հանդիպում է «Ռոմայի» ղեկավարության հետ մեր մեր ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցերը հստակեցնելու նպատակով։ Կարծում ենք պարզ է, որ «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ կարող է էապես փոխել պայմանագրի երկարաձգման պայմանները։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի ավագը հնարավորություն է ստացել հայտնվելու բոլորովին այլ հարթությունում։

«Յուվենտուսը» դասվում է աշխարհի ուժեղագույն ակումբների շարքում, որտեղ ելույթ են ունեցել և ունենում են համաշխարհային ֆուտբոլի տասնյակ լեգենդներ։ Վերջին տասնամյակում «Յուվենտուսը» որակական առումով ուժեղ է եղել իտալական մյուս ակումբներից և առանց դժվարության պահպանել է չեմպիոնի կոչումը։ Վստահաբար կարող ենք ասել, որ 32 տարեկանում «Յուվենտուս» տեղափոխվել կլինի Մխիթարյանի կարիերայի նշանակալի գործարքներից մեկը, եթե ոչ ամենանշանակալին։ Մխիթարյանին պահյպանելու համար «Ռոման» ստիպված կլինի միանգամայն շահավետ պայմաններ առաջարկել մեր կիսապաշտպանին։ Մխիթարյանի կարիերան «Յուվենտուսում» շարունակելու պարագայում թուրինյան ակումբը իր հերթին կարևոր ձեռքբերում կունենա, այն էլ առանց ֆինանսական կորստի։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով «Յուվենտուսը» ևս կանգնել է ֆինանսական խնդիրների առաջ։ Հատկապես կիսապաշտպանական օղակում «Յուվենտուսում» կան բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել։ Մխիթարյանի արդյունավետության գործակիցը այսօր լավագույններից է Եվրոպայում։ Ա սերիայի 20-րդ տուրի «Վերոնայի» դեմ մրցավեճում Մխիթարյանը խփեց 9-րդ գնդակը։ Գոլ գումարած գոլային փոխանցում հաշվարկում հայ կիսապաշտպանը շարունակում է բարձր դիրք զբաղեցնել ոչ միայն Իտալիայում այլևս թոփ-5 առաջնություններում։ Մինչև 21-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը գոլ+գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանն Իտալիայում առաջին հորիզոնականը կիսում էր «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հայ ֆուտբոլիստն ուներ 17 միավոր։ Նույնքան միավոր ուներ նաև Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում)։

Գրավելով «Ռոմայի» դարպասը՝ Ռոնալդուն այս ցուցանիշով առաջ անցավ Մխիթարյանից և այս պահին առաջին հորիզոնականում է։ Ինչևէ, վերլուծելով ստեղծված իրավիճակը կարող ենք ասել, որ Մխիթարյանի «Յուվենտուս» տեղափոխվելը միանգամայն իրատեսական է։ Իհարկե կան նաև գործոններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Մխիթարյանը «Ռոմայի» առաջատարն է և հայտնվելով ավելի ուժեղ ակումբում ստիպված է լինելու լուրջ մրցակցության պայմաններում հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Հետևաբար Եվրոպայի ուժեղագույն ակումբ տեղափոխվելը որոշակիորեն նաև ռիսկային կարելի է համար։ Ընդունենք նաև, որ եթե «Ռոման» շահավետ պայմանագիր չառաջարկի Մխիթարյանին, վերջինիս տեղափոխությունը կլինի ճիշտ՝ նույնիսկ այլընտրանքային որոշում։ Նշենք նաև, որ Մխիթարյանի գործակալը լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» ղեկավարության հետ։ Մինո Ռայոլայի գործոնը ևս կարող է մեծ դեր խաղալ տեղափոխության գործընթացում։

Ու քանի դեռ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը․ Հայ ֆուտբոլիտն Իտալիայում ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ, որը գրավել է «Յուվենտուսի» պես ակումբի ուշադրությունը։ Վստահ ենք, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ այսօր իրենց կազմում կցանկանան տեսնել մի շարք այլ գրանդ ակումբներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում