Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Իմ քայլի» հայտարարությունը նրա մասին էր, որ իրենց հարմար է ԱԺ-ում ունենալ «ԴՈՏեր և ԴԶՈՏներ»

Ընտրությունների թեման շարունակվելու է, նույնիսկ բորբոքվելու է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իմ քայլի» հայտարարությունը, ընդհանուր առմամբ, այն մասին էր, որ իր համար հարմար է այս վիճակը, այսինքն՝ ունենալ Ազգային ժողովում «ԴՈՏեր և ԴԶՈՏներ». դա իրենց հարմար է: Կարծում եմ՝ սա խայտառակ հայտարարություն է:

Հայարարում են, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Այսինքն՝ ԱԺ-ից դուրս մնացած ուժերը չունե՞ն պահանջ: «Իմ քայլը» պետք է հայտարարեր, որ հասարակությունն այդպիսի պահանջ ունի, բայց դա իրենց հարմար չէ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին բոլորը կողմ են, բայց տարբեր ժամանակներում և տարբեր կազմակերպչի միջոցով:

Ես միշտ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի և աջակցի նոր ԱԺ-ի ձևավորմանը: Քաղաքական իշանությունը պետք է որոշ բաներ պարտադրի, այդ թվում նաև ժողովրդավարություն»,- նշեց Արշակյանը:

«Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ Արտաշես Խալաթյանը հավելեց, որ 2018թ. ընտրություններում 70 տոկոս ձայն ստացած իշխող մեծամանությունը պետք է դադարի աջուձախ նայել և ոչ անհրաժեշտ համախոհություն փնտրել իր քաղաքական օրակարգի իրացման համար:

«Կարծում եմ, որ «Իմ քայլը» ևս զգում է քաղաքական դաշտի ռեստարտի անհրաժեշտությունը:

Ներքաղաքական և արտաքին քաղաքական կատակլիզմներից հետո «Իմ քայլը» պետք է նախաձեռնի երկրի ներքաղաքական վիճակի վերբեռնման գործընթաց: «Իմ քայլը» պետք է առնվազն հայտարարի մոտալուտ ընտրությունների ժամկետը, նախաձեռնի խորհրդարանի ինքնալուծարման գործընթացը և գնա արտահերթ ընտրությունների: Մինչ այդ կանախարգելիչ քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի ապահովվի ընտրությունների օրինականությունը և արժանահավատությունը»,- նշեց Խալաթյանը՝ ընդգծելով, որ ներքաղաքական վիճակի նյարդայնությունը անորոշությունից է գալիս:

«Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունների հարցը այժմ էլ օրակարգում է»,- նշեց «Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայտարարվել է, որ հանրային պահանջ չկա, բայց դա չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: «Բոլոր այն ուժերը, որոնք համարում են, որ արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, պետք է շարժվեն իրենց օրակարգով՝ սահմանադրական ճանապարհով»,-նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում